Արտակ Բուդաղյանի դեմ կայացված վճիռը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում
ՀասարակությունՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 21-ին կայացած դատական նիստում գնդապետ Արտակ Բուդաղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք): Նշանակել 120 հազար ՀՀ դրամի տուգանք: «Մենքհամաձայն չեն ք դատարանի կայացրածդատավճռի հետ և անպայմանբողոքարկելու ենք այն ՀՀ վերաքննիչդատարանում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում`շեշտեց Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013 թվականի հունիսի 1-ին ժամը 22-ի սահմաններում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է հնչեցրել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
Մեղադրող դատախազը միջնորդել էր Արտակ Բուդաղյանին դատապարտել 150 հազար դրամ տուգանքի: