Ռուս մոտոհրաձիգները վարժանքներ են սկսկել Հայաստանի լեռներում
ՀասարակությունՌուս մոտոհրաձիգները մարտական հրաձգության վարժանքներ են սկսկել Հայաստանի լեռներում, գործի են դրված հազարից ավելի զինվորականներ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Մարտական հրաձգությամբ վարժանքներն անցկացվում են «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում:
«Պարապմունքները կընթանան շոգ կլիմայի եւ բարձրլեռնային պայմաններում, ուստի առաջադրանքների ավելի քան 50 տոկոսը կկատարվի գիշերը՝ ռազմական տեխնիկայի վարման եւ ցուցակային զենքով, մարտական մեքենաների զենքով եւ հրանոթներով հրաձգության ժամանակ գիշերային տեսունակության սարքերի օգտագործմամբ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Զորամիավորման փոխհրամանատար գնդապետ Ալեքսեյ Նաումենկոն ասել Է, որ վարժանքների ընթացքում կգնահատվեն այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են դինամիկորեն փոփոխվող իրավիճակում հրամանատարի կողմից որոշում կայացնելու արագությունը, ինչպես նաեւ «ստորադրյալների գործողություններում դրա իրականացման արագությունն ու ճշտությունը»: