Առողջապահության նախարարությունը Տավուշի սահմանամերձ բնակավայրերին դեղեր է հատկացրել
ՀասարակությունՄարզային բուժհաստատություններին օժանդակելու և բնակչությանը դեղերով ապահովումը և հասանելիությունը բարելավելու նպատակով սահմանամերձ բնակավայրերին հատկացվել են դեղեր և բժշկական ապրանքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այդ մասին հանձնարարություն է տվել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» միջոցով` 352 անուն դեղ և 690 անուն բժշկական նշանակության ապրանք այս անգամ տարամադրվել է Տավուշի մարզի Այգեձորի, Չինարի, Մովսեսի, Ներքին կարմիրաղբյուրի, Պառավաքարի և Սևքարի ամբուլատորիաներին:
Հատկացված դեղերը հիմնականում առաջին անհրաժեշտության են, պարագաները` նախատեսված են անհետաձգելի և նեղ մասնագիտական բժշկական օգնություն կազմակերպելու համար: