Իրանն ու Ադրբեջանը համատեղ բանկ կստեղծեն
ՀասարակությունԻրանն ու Ադրբեջանը բանակցություններ են սկսել համատեղ բանկ ստեղծելու եւ դրա մասնաճյուղերը Բաքվում եւ Թեհրանում բացելու շուրջ:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, «Թրենդ»-ին հայտնել էԻրանի կապի եւ տեղեկատվականտեխնոլոգիաների նախարար,միջկառավարական հանձնաժողովիիրանցի համանախագահ ՄահմուդՎաեզին:
Նախարարը հայտնել է, որ Իրանի մի քանի մասնավոր բանկեր շահագրգռված են մտնելու Ադրբեջանի բանկային շուկա:
Մահմուդ Վազեին նշել է, որ ներկայում երկու երկրների միջբանկային համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ:
«Ադրբեջանում գործում է Bank Melli İran բանկի մասնաճյուղը, սակայն, այն ակտիվ չէ: Այդ հարցերի հետ կապվածարդեն առաջին բանակցություններն են անցկացվել: Ենթադրվում է, որ այդ հարցերը կքննարկվեն Ադրբեջանիկենտրոնական բանկի ղեկավար Էլման Ռուստամովի` առաջիկայում Իրան կատարելիք այցի ժամանակ»,- նշել է նա:
Իրանցի նախարարն ասել է, որ բանակցությունների թեմաներից մեկն էլ Ադրբեջանի բանկերում 200 մլն դոլար իրանական ֆինանսական միջոցների սառեցման հարցն է: Նրա խոսքով` ծրագրվում է այդ միջոցների մի մասն ուղղել նավթային հատվածին, իսկ մնացած մասը` Bank Melli Iran բանկի կապիտալի ավելացմանը:
Մահմուդ Վաեզին նաեւ հավելել է, որ Ադրբեջանն ու Իրանը նպատակադրվել են ներկայում երկու երկրների միջեւ առկա տարեկան 500 մլն դոլար առեւտրային շրջանառությունը առաջիկա տարիներին 4 անգամ մեծացնել եւ հասցնել 2 մլրդ դոլարի: