Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2․ Շարմազանով Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ» Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»


Բարեկամական խմբի ղեկավարի նշանակումը բացառապես ԱԺ նախագահի լիազորությունն է. ԱԺ փոխխոսնակի պարզաբանումը

Քաղաքական

Օրերս մամուլում չճշտված տեղեկատվություն է հրապարակվել, ըստ որի` ՀՀ Ազգային ժողովի փոխանախագահ Հերմինե Նաղդալյանը հրաժարվել է Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարումից: «Արմենպրես»-ը ներկայացնում է նշվածին ի պատասխան ԱԺ փոխխոսնակի պարզաբանումը:

«Առհասարակ, ճիշտ կլիներ, որ  մեր  հանրային  քննարկումները և լրատվական դաշտը զերծ մնային չճշտված  տեղեկատվությունների, հորինված վարկածների  հրապարակումից, առավել ևս, երբ դրանք վերաբերում  են միջպետական  հարաբերություններին, կամ երկրի  համար  կարևոր այլ հարցերի: Ինչ վերաբերում է կոնկրետ այս հրապարակմանը, ապա ասեմ, որ այն  բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Հայ-ամերիկյան բարեկամական խմբի ղեկավարի  փոփոխության համար միակ  պատճառ է հանդիսացել  իմ բազմազբաղությունը, քանի որ հանդիսանում եմ Հայ-ռուսական  միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իապանիա բարեկամական խմբերի ղեկավար, ունեմ բավական մեծ  ծանրաբեռնվածություն  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և այլ խորհրդարանական և կուսակցական պարտականություններ: 2014 թվականի ամռանից ղեկավարում եմ նաև ԵԽԽՎ հայաստանյան  պատվիրակությունը  և այդ իմաստով, իսկապես, աշխատում եմ  մեծ  ծանրաբեռնվածությամբ: Այդ  համատեքստում`  իմ  գործրնկեր Սամվել Նիկոյանի հետ  իմ աշխատասենյակում  մի  քննարկման  ժամանակ իր կողմից  եղավ առաջարկ`  աշխատելու  որպես Հայ-ամերիկյան  խմբի ղեկավար, որը ինձ համար շատ ընդունելի էր: Մենք միասին այդ  թեման  քննարկեցինք ԱԺ նախագահի հետ և ստացանք նրա համաձայնությունը: Դրա արդյունքում ԱԺ նախագահի  կողմից կայացվեց համապատասխան որոշում, և այս տարվա ապրիլի 17-ին ստորագրվեց  բարեկամական  խմբի ղեկավարի փոփոխության մասին կարգադրությունը, որը հանդիսանում է բացառապես  ՀՀ  ԱԺ  նախագահի լիազորությունը: Մնացած  բոլոր  դատողությունները՝ թե’ ԱՄՆ դեսպանի միջամտության մասին (որը այդ օր երին նոր-նոր էր սկսում իր պաշտոնավարումը Հայաստանում ), թե’ «Գրիբոյեդով» ակումբի մասին, որին ես չեմ անդամակցում, և թե մնացած   թեմաներով` բացարձակ անհիմն են և անտեղի: Բարեկամական խմբի ղեկավար եղած  ժամանակ ունեցել եմ հրաշալի աշխատանքային և բարեկամական հարաբերություններ թե՛ ԱՄՆ դեսպանի, և թե՛ դեսպանության աշխատակազմի հետ:

Հայաստանն ինքնիշխան պետություն է, իր խնդիրները լուծում է իր պետական շահերին  համապատասխան, վարել և վարում է պետականամետ և հավասարակշռված քաղաքականություն միջազգային ասպարեզում, և դա նկատվում ու գնահատվում է ինչպես  գործընկեր-պետությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից»:

 

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԻ՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2․ Շարմազանով Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Մխիթարյանի հետ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՀեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՊատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորմանԵղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. Փեզեշքիան