Կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանի կինը` պարուհի Աստղիկ Զարգարյանը
ՀասարակությունԿյանքից հեռացել է սիրված պարուհի Աստղիկ Զարգարյանը` հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աստղիկ Զարգարյանի հոգեհանգստյան արարողությունը կկայանա օգոստոսի 23-ին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը` հաջորդ օրը` օգոÕ �տոսի 24-ին:
Աստղիկ Արտաշի Զարգարյանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 21-ին Երեւանում: Սովորել է Երեւանի պարարվեստի եւ պլաստիկայի խորեոգրաֆիկ դպրոցում` դասական պարի բաժնում: Կրթությունը շարունակել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բաժնում:
Այնուհանդերձ, Աստղիկ Զարգարյանի իրական կոչումը եղել է պարը: Նա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է մի շարք ներկայացումների: 1948 թվականին ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ, որտեղ պարել է ավելի քան քսան տարի: Այստեղ էլ կայացել է ճակատագրական հանդիպումը մեծ վարպետի հետ: Աստղիկ Զարգարյանը հանդիսատեսին ներկայացել է ինչպես հայկական, այնպես էլ այլ ժողովուրդների պարերով` ռուսական, ուկրաինական, վրացական: Առանձնապես հիշարժան են նրա «Մախմուր աղջիկ», «Սարերի հովին մեռնեÕ ´» եւ այլ մենապարեր:
Աստղիկ Զարգարյանը հայկական պարարվեստը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրներում, արժանացել բազում մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի: