Միություն-2015. Հաղթանակի ժառանգները» ռազմամամարզական հավաքին անցկացվեցին մի շարք դասընթացներ
ՀասարակությունԾաղկաձորում ընթացող «Միություն-2015. Հաղթանակի ժառանգները» ռազմամամարզական հավաքին այս օրը նվիրված էր դասընթացներին:
Միջոցառման համանախագահ, գնդապետՎիտալի Ոսկանյանը նշեց, որ անցկացվել են նշանառուների, բժշկակական ծառայության և դիվանագիտական հմտությունների վերաբերյալ դասընթացներ: «Միջոցառումըընթանում է բարեկամականմթնոլորտում: Պատանիներնանցկացնում են լավ ժամանակ`միաժամանակ բացահայտելով հարևաներկրների յուրահատկություններԸ և ստանալով նոր գիտելիքներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նա` հավելելով, որ այսօր երեկոյան նախատեսվում է մշակութային միջոցառում, որի ընթացքում հավաքին մասնակցող Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները պատրաստել են համերգային ծրագիր:
«Միություն 2015. հաղթանակի ժառանգները» ռազմամարզական հավաքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին. նպատակն է երեխաների մեջ հայրենասիրություն, ընկերություն, բարեկամություն սերմանելը: Հավաքին մասնակցելու համար Հայաստան ժամանած բոլոր պատանիները« բացի մրցույթներին մասնակցելուց« այցելում են նաևթանգարաններ, լինելու են Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Էջմիածնում, Մատենադարանում։
Հայաստանից հավաքին մասնակցում է 4 թիմ` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը, ԵԿՄ-ի, Փոքր Մհեր եւ Տիգրան Մեծ կրթահամալիրների պատանի ներկայացուցիչները: ԼՂՀ-ից ռազմամարզական հավաքին մասնակցում են Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: