Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին


Անկախությունը գին ունի, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այդ գինը վճարել. Սերժ Սարգսյան

Հասարակություն

Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծաղկաձորի մարզաբազայում տեղակայված «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական կազմակերպությունների կրթական ռազմամարզական մրցույթ-հավաքի մասնակիցներին:

2007 թվականից անցկացվող այս հավաքը հայրենասիրական ուղղվածությամբ լայնածավալ սոցիալական նախագիծ է, որի գլխավոր նպատակն է հայրենասիրական, ռազմամարզական միջոցառումների կազմակերպումը` ուղղված Հայրենական մեծ պատերազմում ներդրում ունեցող ժողովուրդների բարեկամության, ազգային, մշակութային արժեքների պահպանմանը և ամրապնդմանը, երիտասարդության շրջանում հայրենասիրության դաստիարակմանը: Հավաքներին մասնակցող 14-17 տարեկան պատանիները հետխորհրդային տարածքի ռազմամարզական և կադետական վարժարանների սաներ են:

Հայաստանում ս.թ. օգոստոսի 15-28-ը անցկացվող միջազգային մրցույթ-հավաքը, որն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո, նվիրված է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Հավաքին մասնակցում են տասներկու երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Էստոնիայի, Լատվիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Մերձդնեստրյան Հանրապետության, Ռուսաստան, Վրաստանի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմամարզական և կադետական վարժարանների սաները:

Հանրապետության Նախագահը դիտել է ռազմամարզական վարժանքները, ռազմական տեխնիկայի և Հայաստանում արտադրված ռազմատեխնիկական արտադրանքի ցուցադրությունը: Հավաքի մասնակիցները Նախագահին նվիրել են ՌԴ-ում՝ Ուրալի վարպետների կողմից պատրաստված կնիք՝ մաղթանքով, որ այն հնարավորինս հաճախ դրվի Միության հավաքների անցկացման վերաբերյալ փաստաթղթերի վրա: Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ ընդունելով նվերը՝ նշել է, որ այն թանկ է իր համար նաև այն պատճառով, որ իր ժամկետային ծառայությունն անցել է հենց Հարավային Ուրալում: Նախագահն ընդգծել է, որ ինքը ևս շատ կցանկանար, որպեսզի այս կնիքը հաճախ դրվեր Հայաստանի տարածքում և նախկին ԽՍՀՄ այլ երկրներում նման հավաքների ու այլ երիտասարդական ինտեգրացիոն գործընթացների անցկացման վերաբերյալ փաստաթղթերի վրա:
Մրցույթ-հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահը խորհրդանշական է համարել, որ միջոցառումն անցկացվում է հոբելյանական տարում՝ ի պատիվ Մեծ հաղթանակի 70-ամյակի:

«Այդ հաղթանակը շատ հարցերում հնարավոր է դարձել ի շնորհիվ ֆաշիզմի դեմ բազմաթիվ ժողովուրդների սերտ միասնության: Մենք ուղղակի պարտավոր ենք թանկ գնահատել այդ հաղթանակը: Մենք փառավոր ընդհանուր պատմություն ունենք, և բոլորս պետք է ոչ միայն պահպանենք, այլ նաև ամեն ինչ անենք շարունակելու համար այն ավանդույթները, որոնք եղել են և կան:

Պետք է երախտապարտ լինենք այն մարդկանց, ովքեր մտահղացել և իրականացնում են այսպիսի ծրագիր, քանի որ առաջին հերթին այս նախագիծը հնարավորություն է տալիս ստեղծել հարթակ, որտեղ դուք կարող եք ծանոթանալ միմյանց պատմությանն ու մշակույթին, որտեղ կարող եք կիսվել գիտելիքներով և, իհարկե, նոր ընկերներ ձեռք բերել: Դուք մեր ժողովուրդների համատեղ գոյակցության լուսավոր ապագայի երաշխավորներն եք: Մենք պետք է հասկանանք, որ ժամանակակից աշխարհում կան շատ մարտահրավերներ, և դրանք հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ուժերով: Դուք տարածողներն եք համամարդկային գաղափարների, հանուն որոնց պայքարել են մեր պապերն ու նախապապերը: Ես վստահ եմ, որ և՛ դուք, և՛ ձեր հասակակիցների մեծ մասը դա գնահատում են և ամեն ինչ կանեն, որպեսզի այդ բարեկամությունը, այդպիսի հարաբերությունները լինեն հավերժական: Այսպիսի հավաքները, իհարկե, հնարավորություն են ձեռք բերելու նոր ընկերներ: Ցանկացած ընկերություն, ցանկացած համագործակցություն մշտական ջանքերի կարիք ունի և ուշադրություն ու հոգատար վերաբերմունք է պահանջում»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ մաղթելով հավաքի մասնակիցներին հաջողություններ:

Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը մշտապես կողմ է ինտեգրացիոն գործընթացներին, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը և մեր երկիրը մշտապես ջանքեր կգործադրի, որպեսզի տարվա մեջ մեկ կամ երկու անգամ նման հավաքներ, շփումներ տեղի ունենան, հավաքի մասնակիցները նոր ընկերներ ձեռք բերեն և լավ տպավորություններով հեռանան տուն:

Ծաղկաձորում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: Oգոստոսի 17-23-ը անցկացվող հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Այս տարի հավաքին առաջին անգամ մասնակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանի, Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի սաները։ Հանրապետության Նախագահը ծանոթացել է «Բազե-2015» հավաքի շրջանակներում անցած օրերին կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, դիտել այդ ամենը ներկայացնող տեսանյութը, հավաքի մասնակիցների կազմակերպած ֆլեշմոբը: Բազեականների հետ հանդիպումից և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո, Սերժ Սարգսյանը ողջույնի խոսք է հղել հավաքի մասնակիցներին:

«Բարի երեկո, սիրելի՛ բազեականներ: Ուզում եմ մի փոքր պարծենալ և ասել, որ ես հպարտ եմ, որ մասնակցել եմ Բազեի բոլոր 13 հավաքներին, որովհետև ինձ դուր է գալիս երիտասարդական միջավայրը՝ այս ջերմ, անբռնազբոսիկ միջավայրը և, ընդհանրապես, ինձ դուր է գալիս, որ մեր երկրի տարբեր ծայրերից ու նաև Սփյուռքից հավաքվում են բազմաթիվ մարդիկ՝ խնդիրներ քննարկելու, գաղափարներ փոխանակելու համար: Հասկանալի է, որ բոլորին հաճելի է բնության գրկում ժամանակ անցկացնել, առավել ևս՝ հասակակիցների հետ: Բայց ես շատ ուրախ եմ, որ դուք այդ ժամանակն անցկացնում ենք նաև արդյունավետ. ծնվում են նոր գաղափարներ, նոր ծրագրեր: Ընդհանրապես, կենդանի շփումն այսօր մեր այս խելահեղ էլեկտրոնային դարում չափազանց կարևոր է: Վայելե՛ք այդ կենդանի շփման առավելությունները: Ես վստահ եմ, և այստեղ ներկա վաստակավոր բազեականները դա կհաստատեն, որ դուք, անշուշտ, տուն եք վերադառնալու նոր ծրագրերով, տուն եք վերադառնալու ձեզ հետ տանելով լավ հիշողություններ, նոր մտերիմներ ձեռք բերած, և դա անհրաժեշտ է, որպեսզի դուք կարողանաք մնացած ժամանակահատվածն անցկացնել ձեզ համար ավելի օգտակար: Բոլոր ժամանակներում, առավել ևս մեր՝ երիտասարդության առջև ծառացած խնդիրները միշտ սուր են եղել, որովհետև երիտասարդությունն այն ժամանակահատվածն է, երբ մարդիկ դեռևս չեն հասցրել կայանալ, լուրջ աշխատանքներ կատարել (բացառությունների մասին չեմ խոսում), դա այն տարիքն է, երբ երազանքներն ու ծրագրերն ավելի շատ են, քան կատարած աշխատանքը: Բայց, փառք Աստծո, երիտասարդությունը նաև այն սքանչելի ժամանակահատվածն է, երբ ամեն ինչ դեռևս առջևում է: Երբեք չերկնչեք ծրագրեր իրականացնել: Նույնիսկ ամենահանդուգն ծրագրերն իրականանում են: Իրականանում են, եթե մարդը հաստատակամ է: Եղե՛ք համարձակ, և մենք միշտ պատրաստ ենք սատարելու ձեզ՝ ձեր ուսումնառության, ձեր առաջխաղացման գործընթացում: Սերնդափոխությունը բնության անքակտելի օրենք է: Տարիքով ավագներն ինչքան էլ դիմադրեն, միևնույն է, նրանք իրենց տեղը զիջելու են ձեզ, և դուք պատրաստ պետք է լինեք այդ տեղը զբաղեցնելու: Հորդորում եմ ձեզ՝ տրամադրվել Հայաստանում մշտապես ապրելու գաղափարին, և ձեր ծրագրերը կառուցել ու իրականացնել՝ հաշվի առնելով հայաստանյան իրողությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք առավել հաջողության կարող եք հասնել Հայաստանում: Պատրաստ եղեք այդ պատասխանատվությունն ստանձնելու և գործելու:

Սիրելի՛ բարեկամներ, 25 տարի առաջ մենք ընդունեցինք Հայաստանի անկախության հռչակագիրը: Երբ ընդունում էինք Հռչակագիրը, մենք համոզված էինք, որ մեր զավակներն ապրելու են ազատ, անկախ Հայաստանում: Եվ այսօր դուք այդ անկախության սերունդն եք, դուք այդ երեխաներն եք, որ հասակ եք առել, ավելի առնականացել եք, դարձել եք կանացի, և ես վստահ եմ, որ դուք աչքի լույսի պես եք պահելու և պահպանելու մեր անկախությունը: Վստահ եմ, որ դուք ժառանգելով այդ անկախությունը, կարողանալու եք այն փոխանցել հաջորդ սերունդներին: Եվ որպեսզի դա կարողանաք անել ավելի լավ, քան մենք ձեռք բերեցինք ու հանձնում ենք ձեզ, խնդրում եմ միշտ հիշել, որ անկախությունը միայն երջանկություն չէ, անկախությունը միայն իրավունք չէ, անկախությունը նաև պարտականություն է և պատասխանատվություն: Եթե հանկարծ Հայաստանում սկսեց ձևավորվել այն միտումը, որ անկախությունը լավ բան է, բայց արի ես մի կերպ ճողոպրեմ բանակից, չպաշտպանեմ մեր սահմանը, եթե Հայաստանում սկսեց ձևավորվել այն միտումը, որ անկախությունը շատ լավ բան է, և թող ուրիշները մեզ ձրի գազ տան, էժան գազ տան, իսկ մենք լինենք անկախ, եթե հանկարծ Հայաստանում սկսեց ձևավորվել այն միտումը, որ չնայած նրան, որ ամբողջ աշխարհում կան տնտեսական խնդիրներ, բայց մենք հայ ենք, Հայաստանի քաղաքացի ենք՝ Հայաստանում այդ խնդիրները չպետք է լինեն, ապա հավատացեք, որ մեր անկախությունը, մեր ազատությունը վտանգվելու է: Նորից եմ կրկնում՝ անկախությունը գին ունի, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այդ գինը վճարել: Եթե մենք ժամանակին կարողանանք տանել դժվարությունները, եթե մենք կարողանանք պաշտպանել ինքներս մեզ՝ մեզ հետ ոչինչ չի պատահի, վստահ եղեք:
Աշխարհի ամենից լավ բանը երիտասարդ լինելն է: Վայելե՛ք այս բնությունը, վայելե՛ք միմյանց ջերմությունը, մարտկոցի պես կուտակեք էներգիա, որպեսզի կարողանաք գնալ և լավ գործեր կատարել: Հաջողություն եմ մաղթում»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպման ավարտին Նախագահը բազեականների ճամբարում դիտել է հավաքի առիթով կազմակերպված գալա համերգը:

 
Երբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ