ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՀասարակությունՕգոստոսի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը 06.30-ից մինչև 20.30-ը բաց է մարդատար, 20.30-ից մինչև 00.00-ն` բեռնատար ավտոմեքենաների համար: