Սևանում փրկարարները ափ են դուրս բերել ուժգին քամուց լողափից հեռացած հեծանվանավակը
Հասարակությունtert.am-ը գրում է
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզու մոտ ուժեղ քամու հետևանքով քաղաքացիները հեծանիվ նավակով չեն կարողանում մոտենալ ափ. անհրաժեշտ է օգնություն:
ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՀՋՋ-ի հերթապահ խմբերը:
Ջրափրկարարներները 1994 թ. ծնված Ք. Գ.-ին և 1994 թ. ծնված Հ. Մ.-ին դուրս են բերել ափ: