Մի շարք մարզերում այրվել են խոտածածկ տարածքներ
ՀասարակությունՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 23-24-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Շիրակի մարզի Շիրակ գյուղում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1000 քմ, Գառնի գյուղում` 30 հա, Վայոց ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտակա տարածքում` 15 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 700 քմ խոտածածկ տարածք: