Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 22 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 45 պատահարի հետևանքով 4 մարդ է զոհվել, 75-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 21-24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 48 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 22, խարդախության 9, կողոպուտի 2, յուրացման 3 և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության 2, ավազակային հարձակման, կողոպուտի, խարդախության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: