Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի նախկին էլեկտրատեխնիկական գործարան
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի նախկին էլեկտրատեխնիկական գործարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը ծանոթացել է այնտեղ բիզնես տարածքի ձեւավորման եւ արդեն գործող պահածոների գործարանի աշխատանքներին:
Երկրի ղեկավարը կարեւորել է արտադրական հզորությունների համապատասխանեցումն արդի պահանջներին՝ նշելով, որ դրանց ճիշտ ու արդյունավետ օգտագործումը հնարավորություն է տալիս ապահովել տնտեսության կայուն աճ:
Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: