Մայրաքաղաքի դպրոցամերձ տարածքներում կատարվում են սանմաքրման աշխատանքներ
ՀասարակությունՆոր ուսումնական տարվան նախապատրաստվելու ընթացքում, ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների և բակային տարածքների, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ներառվել է նաև դպրոցամերձ տարածքների սանմաքրումը, որը կատարվում է ընդհանուր օգտագործման և բակային տարածքներում շաբաթօրյակներին զուգահեռ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքի համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների համատեղ ուժերով կազմակերպված շաբաթօրյակներն իրականացվում են այդ կառույցների աշխատակիցների մասնակցությամբ և տեխնիկայի կիրառմամբ:
Աշխատանքների ընթացքը վերահսկում են Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները: