Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար մեքենաների համար բաց է ժամը 06.30-ից 20.30-ը
ՀասարակությունՀՀ տարածքում օգոստոսի 25-ի ժամը 07.00-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը 06.30-ից մինչև 20.30-ը բաց է մարդատար, 20.30-ից մինչև 00.00-ն` բեռնատար ավտոմեքենաների համար: