Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»


Ճամբարակի և Կապանի վերանորոգված ժամանակակից բժշկական կենտրոնները շահագործման կհանձնվեն աշնանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից է Ճամբարակի բժշկական կենտրոնի վերակառուցումը, որն աշխատանքների ավարտից հետո շահագործման կհանձնվի 2015 թվականի հոկտեմբերին, մինչև տարեվերջ իր դռները կբացի նաև Մեղրիի նորակառույց բժշկական կենտրոնը, որը ՀՀ անկախությունից ի վեր ամբողջովին նորովի կառուցված երկրորդ բժշկական կենտրոնն է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց և առողջապահական ոլորտում նոր զարգացումների մասին խոսեց ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը։

-Պարոն Զուլոյան, երկու օր առաջմեկնարկեցին Բյուրական համայնքի նորբժշկական ամբուլատորիայի կառուցմանաշխատանքները։ Ինչպե՞ս են ընթանում առողջապահական կենտրոնների շինարարական աշխատանքներըհանրապետության տարածքում և ի՞նչ նոր կառույցներ իրենց դռները կբացեն հանրության առջև այս տարի։ 

-Հոկտեմբերին մենք նախատեսում ենք շահագործման հանձնել Կապանի բժշկական կենտրոնը, որն ունի 115 մահճակալ և Ճամբարակի բժշկական կենտրոնը՝ մոտ 30 մահճակալով։ Տարեվերջին շահագործման կհանձնվի Մեղրիի նորակառույց բժշկական կենտրոնը՝ 45 մահճակալով։ Բացի այդ, նախատեսվում է մինչև 2016 թվականի հուլիս-օգոստոս ավարտին հասցնել Երևանի արյունաբանական կենտրոնի շինարարությունը։ Արյունաբանական նոր կենտրոնում պետք է տեղակայվի ոսկրածուծի փոխպատվաստման տարածաշրջանում առաջին ծառայությունը երեխաների և մեծահասակերի համար։ Ինչպես նաև ընթանում են նախագծանախա հաշվային աշխատանքներ Սևանի և Արտաշատի բժշկական կենտրոնների կառուցման ուղղությամբ։ Այս պահին միայն Վայոց ձորում է, որ երկրորդային` հիվանդանոցային օղակում ներդրում չի արվել։ Սակայն մենք նոր ծրագիր ենք մշակել և նախատեսում են` ներկայացնել Համաշխարհային բանկի հաստատմանը։

-2015թ. հունվարից նախարարությունը մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում»ծրագիրը, որի նպատակն է զանգվածային սկրինինգների միջոցով հայտանբերել և վերահսկել բնակչությանռիսկային խմբերում հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը։ Ի՞նչարդյունքներ եք արձանագրել այս ընթացքում։

-Սկրինինգային ծրագրի շրջանակում արդեն կատարվել է շուրջ 300 հազար հետազոտություն: Առաջին վեց ամսվա ընթացքում 35-68 տարեկան անձանց շրջանում իրականացվել է 143 հազար քաղաքացու զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ և շուրջ 98 հազար քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլյուկոզի մակարդակը: Նույն ժամանակահատվածում 30-60 տարեկան շուրջ 19 հազար հինգ հարյուր կին մասնակցել է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սկրինինգային հետազոտությանը (ՊԱՊ թեստ): Իսկ հուլիսին իրականացվել է 5605 ՊԱՊ թեստի հետազոտություն, շուրջ 17 հազար քաղաքացու մոտ իրականացվել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ և շուրջ 15120 քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլուկոզի մակարդակը:

Նախնական տվյալներով՝ ՊԱՊ թեստի հետազոտություն անցած անձանց 7 տոկսի մոտ արձանագրվել են նորմայից շեղումներ։ Դա չի նշանակում, որ դա քաղցկեղ է։ Այդ կանայք ուղեգրվել են մասնագետների մոտ և նրանցից 1 տոկոսի մոտ է միայն հայտնաբերվել նախաքաղցկեղային վիճակ։ Արգանդի պարանոցի քաղցկեղը միակ քաղցկեղն է, որ հնարավոր է 100 տոկոսով բուժել վաղ հայտնաբերման դեպքում։

Շաքարային դիաբետի համար հետազոտված անձանցից 9 տոկոսի մոտ է հայտնաբերվել նորմայից շեղում, զարկերակային գերճնշման դեպքում շեղումներ նկատվել են 12.5 տոկոսի մոտ։ Պետք է նշեմ, որ զուգահեռ Երևանում և մարզերում իրականացվում են ծրագրի հանրային իրազեկման քարոզարշավ զանգվածային լրատվամիջոցների միջոցով:

 -Պարոն Զուլոյան, վերջին շրջանում՝ հատկապես մի շարք դժբախտ դեպքերից հետո, շատ է քննարկվում բժշկականսխալից հիվանդների ապահովագրվածության հարցը։ Ձեր գնահատմամբ, որքանո՞վ է այսօր կարգավորված այդդաշտը, և արդյո՞ք պաշտպանված են հիվանդների և բժիշկների իրավունքները։

-Իմ կարծիքով, օրենսդրական դաշտն այդ առումով թերի է, և մեր բժիշկներն ու պացիենտները լիովին պաշտպանված չեն։ Եվ, իհարկե, քայլեր են ձեռնարկվում օրեսնդրական կարգավորումները մշակելու ուղղությամբ։ Սակայն ես ցանկանում եմ հանրության ուշադրությունը հրավիրել առողջապահական ոլորտի և բժիշկների դեմ ուղղված անհիմն մեղադրանքների և վարկաբեկման փորձերի վրա։ Մենք ունենք բազմաթիվ բարեխիղճ բժիշկներ, ովքեր ամենօրյա տքնաջան աշխատանքով կատարում են իրենց պարտականությունները։ Անհրաժեշտ է վերականգնել առողջապահության համակարգի և հասարակության կապը, և լր ագրողների դերն այս գործընթացում առանցքային է: Իմ առաջարկն է լրագրողների համար ճանաչողական այցեր կազմակերպել և բուժաշխատողների ամենօրյա աշխատանքը ներկայացնել տեղում` ժամանակակից չափանիշներին համապատասխան արդիականացված բուժհաստատություններում։

Խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է առողջապահական բոլոր օղակներում ներդրնել նաև բժշկական չափորոշիչներ, բուժման հստակ ուղեցույցներ։ Նման ստանդարտների մշակումը և ընդունումը չափազանց աշխատատար և ծախսատար գործընթաց է, որի իրականացումը նաև բավականաչափ ժամանակ կպահանջի:

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է բժշկական չափորոշիչների փուլ առ փուլ մշակման գործընթացը: 2012 թվականից սկսած` ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից սկսվել է բժշկական ստանդարտների մշակման և ներդրման գործընթացը: ՀՀ-ում արդեն կան մասնագիտություններ, որոնք բավականին չափագրված են։

Հարցազրույցը` Սյունե Բարսեղյանի 

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել