Էլեկտրաէներգիայի մատակարարման ենթակայան է այրվել
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը օգոստոսի 25-ին, ժամը 18.17-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի Մաշտոցի փողոցում այրվում է էլեկտրաէներգիայի մատակարարման ենթակայան:
Ինչպես տեղեկացնում է նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.01-ին, մարվել` 19.18-ին: Ենթակայանն ամբողջությամբ այրվել է: