«ԳԱԶել»-ից գողություն կատարողին հայտնաբերեցին
ՀասարակությունՕգոստոսի 23-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1951 թ. ծնված Խաչիկ Խ.-ն եւ հայտնել, որ Երեւանի Ա. Խաչատրյան փողոցում կայանված «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, իսկ պահեստային տուփից` մոտ 7.000 մետաղադրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 27-ամյա Արմեն Պ.-ն, ով նույն օրը, ժամը 02.00-ին, Կոմիտասի պողտայի թիվ 7 շենքի մոտից ներկայացվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: