Կոտայքում «Օպել Օմեգա»-ն բախվել է վերամբարձ կռունկի. կա երկու տուժած
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 26-ին` ժամը 00.28-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղից դեպի Գետարգել գյուղ տանող ճանապարհին` Գետարգելի մեղվաբուծարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքերում Առինջ գյուղի Ձագավանք փողոցի տներից մեկի մոտակայքում «Օպել Օմեգա» մակնիշի 35 TS 819 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1999թ. ծնված Հ. Հ.) բախվել է մոտակայքում կայանված «Դնեպր» մակնիշի 43 OO 625 պետհամարանիշով վերամբարձ կռունկին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Հ. Հ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1999թ. ծնված Ա. Վ.-ին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարներն անջատել են «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: