Ա. Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկի լուսացույցային օբյեկտը գործում է սահմանված աշխատանքային ռեժիմով
ՀասարակությունԵրևան քաղաքի Ա. Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկի լուսացույցային օբյեկտը վերանորոգված է և գործում է սահմանված աշխատանքային ռեժիմով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Օրերս համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևանի Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկում լուսակիրների ոչ կանոնավոր աշխատանքի արդյունքում հաճախակի են տեղի ունենում վթարներ:
Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի ծառայողների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկի լուսացույցային օբյեկտի հսկիչի խափանման հետևանքով օգոստոսի 23-ին խախտվել էր նշված լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը, ինչի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներ չէին կարող առաջանալ: