Նինոծմինդայում սեպտեմբերին կկայանա Սուրբ Խաչ եկեղեցու բացումը
ՀասարակությունՆինոծմինդայի Մեծ Արագյալ գյուղում ավարտին են մոտենում նոր Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ջավախքի հայ համայնքից, եկեղեցու բացման արարողությունը նախատեսված է սեպտեմբերին:
Սուրբ Խաչ եկեղեցու կառուցումը սկսվել էր անցյալ տարվա ամռանը` բարեար Աիդա Սանոսյան-Իսոյանի ֆինանսավորմամբ: Մինչ այդ, Մեծ Արագյալ գյուղը չուներ գործող եկեղեցի. հին եկեղեցին գտնվում էր կիսաքանդ վիճակում եւ հնարավոր չէր վերականգնել: