Հորդառատ անձրևները չեն խաթարել Բաթումիի երկաթուղային կայարանի աշխատանքը
ՀասարակությունԵրևան-Բաթումի-Երևան գնացքն աշխատում է ըստ չվացուցակի, փոփոխություններ չկան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավ-կովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից, հորդառատ անձրևները չեն խաթարել Բաթումիի երկաթուղային կայարանի աշխատանքը. այն գործում է բնակակոն ռեժիմով:
Բաթումիում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով քաղաքի մի շարք փողոցներ հայտնվել են ջրի տակ: Տեղեկություններ կային, որ ջրի տակ է հայտնվել նաև Բաթումիի երկաթուղային կայարանը: