Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
ՀասարակությունՀանրապետության տարածքում օգոստոսի 27-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 30-31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին արևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում օգոստոսի 27-29-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-29-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +27 աստիճան, օգոստոսի 30-ին` +29, օգոստոսի 31-ին` +30 աստիճան: