Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Հունաստանի նորանշանակ դեսպանին
ՀասարակությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն օգոստոսի 26-ի առավոտյան Բիքֆայայի Ս. Աստվածածին վանքում ընդունել է Լիբանանում Հունաստանի նորանշանակ դեսպան Թեոդոր Փասսաֆին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Նկատի ունենալով նոր դեսպան լինելու հանգամանքը` Նորին Սրբությունը լայնորեն տեղեկաց րել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առաքելության, սփյուռքի գաղութների, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև լիբանանահայության մասին:
Ապա Վեհափառ Հայրապետի և դեսպանը խոսել են առաջիկայում Աթենքում կայանալիք Նորին Սրբության պետական ու կրոնական հանդիպումների մասին: Այս նախաձեռնության վերաբերյալ Վեհափառ Հայրապետը կարևոր դերակատարություն է ունեցել:
Դեսպանն իր հերթին ներկայացրել է Հունաստանում ստեղծված վերջին շրջանի իրավիճակն ու դժվարությունները: Նա բարձր է գնահատել հունահայ գաղութի և հունական ընկերության դրական ներդրումը: Դեսպանն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: