Ամփոփվել են Հաշտարարների որակավորման քննության թեստային փուլի արդյունքները
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարարությունում օգոստոսի 26-ին տեղի է ունեցել Հաշտարարության որակավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նիստը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում ամփոփվել են Հաշտա րարների որակավորման քննության թեստային փուլի արդյունքները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննության բոլոր մասնակիցները թեստային հարցերից առնվազն 90 տոկոսին ճիշտ են պատասխանել՝ վերջիններս ձեռք են բերել որակավորման քննության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ի 22-րդ կետը:
Հաշտարարների որակավորման քննության հարցազրույցի փուլն անցկացվելու է օգոստոսի 27-ին՝ ժամը 10:00-ին (1-ին խումբ), 12:00-ին (2-րդ խումբ) և 14:00-ին (3-րդ խումբ) ՀՀ արդարադատության նախարարությունում (14-րդ հարկ):