Աշոցքում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
ՀասարակությունՈստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 26-ին` ժամը 14.30-ին, Աշոցք գյուղի սկզբնամասից բերման է ենթարկվել 1975թ. ծնված Տիգրան Գ-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Տիգրան Գ-ն 2009թ. ՌԴ Յամալ ո-Նենեցկի երկրամասի Մուրավլենկո քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասի (անձնական ունեցվածքի գողություն) մեղադրանքով: