Սեւանի թերակղզում «Մերսեդեսն» արգելափակվել է ավազի մեջ
ՀասարակությունՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 01.38-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Բյուրական ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Բյուրական հատվածի 35-րդ կմ-ին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Կ. Մ.-ին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 34 LP 670 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 26-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանի թերակղզում` «Իշխան» լողափի մոտ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 34 MO 088 համարանիշով (վարորդ` Մ. Ս.) ավտոմեքենան: