Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 2-4 աստիճանով
ՀասարակությունՀանրապետության տարածքում օգոստոսի 28-29-ին շրջանների մեծ մասում, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հի դրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Քամին արևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում օգոստոսի 28-29-ին` առավելապես երեկոյան ժամերին և գիշերը, սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 28-29-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +26 աստիճան, օգոստոսի 30-ին` +28, օգոստոսի 31-ին` +29, սեպտեմբերի 1-ին` +30 աստիճան: