Պաշտպանության նախարարությունն ընդունում է նախարարին կից հասարակական խորհրդի անդամի հայտեր
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հասարակական խորհրդի կազմավորումն իրականացվում է կամավորության սկզբունք ով՝ հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով:
Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից. դիմում պաշտպանության նախարարին, ինքնակենսագրություն, բնութագիր-երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից, տեղեկանք առաջադրող կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության մասին:
Հայտերն ընդունվում են 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել փոստով, քաղաք Երևան, Բագրևանդի 5 հասցեով՝ ծրարի վրա կատարելով «Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը: