Աստղաֆիզիկոսներն ստացել են «տիեզերական թիթեռնիկի» նոր պատկերը
ՀասարակությունԱստղաֆիզիկոսները «Հաբլ» աստղադիտակի միջոցով ստացել են M 2-9 երկբեւեռ մոլորակաձեւ միգամածության՝ «տիեզերական թիթեռնիկի» նոր պատկերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է աստղադիտակի կայքի հաղորդագրության մեջ:
Միգամածությունը, որը գտնվում Է Երկրից ավելի քան 2 հազար լուսային տարի հեռավորության վրա, 1947 թվականին հայտնագործել Է աստղագետ Ռուդոլֆ Մինկովսկին:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, միգամածության կենտրոնում գտնվում են երկու աստղեր՝ հին հսկա-լուստաու եւ սպիտակ թզուկ, որոնք շարժման ժամանակ արտանետում են գազային նյութ, որն Էլ «թեւեր» Է գոյացնում: