Շենգավիթում իրականացվում են շինբարեկարգման աշխատանքներ
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը հերթական աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկ ցությամբ Արայիկ Քոթանջյանը ծանոթացել է շրջանում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015թ. ծրագրերով հիմնանորոգվող կրթամշակութային հիմնարկներ՝ հ. 5 մշակույթի կենտրոն, հ. 16 և հ. 32 գրադարաններ, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց:
Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ: