Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայոց համազգային շարժում կուսակցության ներկայացուցիչների հետ
ՀասարակությունՆախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ և քննարկումներ ունենալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այդ գործընթացի շրջանակներում Հանրապետության Նախագահն օգոստոսի 27-ին հանդիպել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությա ն ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ: