Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 11 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 5 պատահարի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 27-28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 11, խարդախության 12, յուրացման 2 և կաշառակերության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի, գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: