Դամասկոսի թեմի առաջնորդը մասնակցել է ասորիների ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրությանը
ՀասարակությունԱսորի ուղղափառ Ն.Ս. Եփրեմ Բ Պատրիարքի հովանավորությամբ օգոստոսի 26-ին Դամասկոսի ազգային օպերայի սրահում տեղի է ունեցել «Մոռացված ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Վավերագրական տեսանյութը նվիրված է եղել ասորիների ցեղասպանությանը և ներկայացրել է հարյուր տարի առաջ տեղի ունեցած ողբե րգության մասին նյութեր: Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշնորհ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի անդամներ, ազգայնականներ ու դամասկոսահայեր Եփրեմ Բ ասորի ուղղափառ պատրիարքի հրավերով ներկա են գտնվել վավերագրական ֆիլմի ցուցադրությանը: