Երևանում խոտածածկ տարածքներ են այրվել
ՀասարակությունՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 2-3-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցի մոտակայքում այրվել է 100 քմ բուսածածկույթ, Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղին հարակից անտառի մոտակայքում` մոտ 6 հա խոտածածկ տարածք, Արարատի մարզի Վեդի քաղաքի մշակույթի տան ետնամասում` 250 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին` ավազի հանքերի մոտակայքում` 400 քմ խոտածածկ տարածք: