Հալեպ քաղաքում շարունակվում է ջրի և հոսանքի տագնապը
ՀասարակությունՍիրիայի Հալեպ քաղաքը հոսանքազրկված է, շարունակվում է նաև ջրի տագնապը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի մեր աղբյուրը` ավելացնելով, որ մաքուր ըմպելի ջուրը զինված ընդդիմադիրները գետի մեջ են հոսեցնում, ինչը բնակիչների համար մեծ դժվարություններ է առաջացնում: « Մարդիկ օգտվում են ջրհորերից կամ շշերով են գնում: Բացի այդ, քաղաքում շարունակվում է վառելանյութի տագնապը»,- նշեց աղբյուրը:
Ինչ վերաբերում է քաղաքում տիրող իրավիճակին, նա նշեց, որ սեպտեմբերի 2-ին և 3-ին հայաշատ թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
«Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան ահաբեկչական խմբավորումները հրասանդ են արձակել Հալեպի քրիստոնեաբնակ Սուլեյմանիե-Վիլլաներ թաղամասերի մերձակայքում: Բարեբախտաբար, պայթյունը տեղի է ունեցել օդի մեջ և մարդկային վնասներ չեն արձանագրվել: Նյութական վնասներ են կրել շրջաների շենքներն ու մեքենաները:
Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս