Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան


Հայ աստղերը ՝«Էրեբունի-Երևան» տոնակատարության վրա ծախսվող գումարը սահմանամերձ բնակավայրերին փոխանցելու մասին

Հասարակություն

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն անդրադառնալով «Էրեբունի-Երևան» տոնակատարության վրա ծախսվող գումարը սահմանամերձ բնակավայրերին փոխանցելու առաջարկ-նախաձեռնությանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով պաշտոնապես հայտարարել է, որ ինքը նույնպես կմասնակցի տոնակատարությանը, բայց համերգի իր ողջ հոնորարն իր միջոցների հաշվին կկրկնապատկի և կփոխանցի Բաղանիսի գյուղապետարան, դրանով իսկ ինչ որ չափով փարատելով սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը: Նա նաև կոչ է արել բոլոր գործընկերներին նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ. «Դուք այսպես և՛ չեք «վիրավորի» ձեր մայրաքաղաքին, և՛ ինչ որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին»,- գրել է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում:

Երգչուհի Լեյլա Սարիբեկյանը Araratnews.am կայքին տված հարցազրույցում ասել էր, որ իրենց՝ երգիչներին շատ փոքր գումարներ են տալիս, բայց քանի որ Երևան քաղաքի տոնը համայն հայության մայրաքաղաքի տոնն է նաև ու իրենք ավելի շատ երգում են ժողովրդի համար: Նա նաև հավելել էր. «Սա մեր քաղաքի տոնն է, մեզ համար սրբություն է, աշխարհի հայության քաղաքի տոնն է: Ինչո՞ւ մենք պետք է միայն սգո օրեր ունենանք, թշնամուն էլ ուրախացնենք, որ սգո՞ւմ ենք»,- ասել է Լ. Սարիբեկյանը:

Երգիչ Արթուր Իսպիրյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած ինքն այն երգիչն է, ով Երևանի մասին ամենաշատ երգերն է կատարել, բայց արդեն երկրորդ տարին է, որ իրեն չեն հրավիրում «Էրեբունի Երևան» տոնակատարության ժամանակ ելույթ ունենալու: Ինչ վերաբերում է քննարկվող թեմային, ապա իր համար ավելի ընդունելի է Քրիստինե Պեպելյանի առաջարկը: «Ես գիտեմ, որ այդ տոնակատարությունների վրա մեծ գումարներ են ծախսվում, որն ավելորդ է: Կարելի է մի քիչ ավելի համեստ նշել տոները, իսկ մնացած գումարներն ուղղել սահմանամերձ բնակավայրեր: Իսկ ես անձամբ սիրտ չունեմ ուրախանալու, որովհետև ամեն օր սահմանին զինվոր է մահանում»,- ասաց Ա. Իսպիրյանը:

Նա նաև նշեց, որ ավելի լավ կլինի նման դեպքերում առաջնորդվել ոչ թե երգիչ-երգչուհիների կարծիքներով, այլ՝ ժողովրդի, քանի որ կազմակերպվող տոնակատարությունը հենց ժողովրդի համար է: Ու եթե ժողովուրդը չի ուզում, որ նման տոն լինի, ապա պետք չէ այն կազմակերպել:

Այն հարցին, թե գուցե իրեն չեն հրավիրում այն պատճառով, որ շատ հոնորար է պահանջում կազմակերպիչներից, Ա. Իսպիրյանն ասաց. «Ես ընդհանրապես ոչ մի անգամ հոնորար չեմ վերցրել, բայց ինձ թվում է, որ միջոցառումների կազմակերպման աշխատանքներով երիտասարդներ են զբաղվում, որոնք երևի չեն ճանաչում կամ չգիտեն իմ մասին: Այնուամենայնիվ այդ տրամաբանությունը չեմ հասկանում: Կամ էլ չեն հրավիրում գուցե այն պատճառով, որ շատ եմ բողոքում քաղաքաշինությունից: Ամեն դեպքում կարծում եմ, որ պետք է ժողովուրդը որոշի, թե այդ օրը ուզում է երգել, պարել, թե՝ լուռ անցկացնել»,- ասաց Արթուր Իսպիրյանը:

Ա.Գ.

Եղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրը