Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2․ Շարմազանով Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ» Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»


Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը. ՀՀ Նախագահ

Քաղաքական

 Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Նախագահն իր ելույթում նշել է.

«Հարգելի նախագահ Լիկետոֆտ,

Շնորհավորում եմ Ձեզ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահի պատվավոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ հոբելյանական այս նստաշրջանը կարդարացնի բոլորիս ակնկալիքները:

Հարգելի՛ պատվիրակներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհավորում եմ նաև մեզ բոլորիս Միավորված ազգերի կազմակերպության 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս կազմակերպության ստեղծումը մարդկության մեծագույն նվաճումներից է, որը ժողովուրդներին համախմբել է` միավորելով ընդհանուր իղձերի և սկզբունքների շուրջ: Անցած 70 տարիները բնորոշվեցին կարևորագույն դրական զարգացումներով` վերջ դրվեց գաղութատիրությանը, ռասայական խտրականությանն ու ապարտեիդին: Աշխարհի ժողովուրդներին հնարավորություն տրվեց ինքնորոշվելու, պետականություն կերտելու և իրենց ճակատագիրը տնօրինելու իրենց իսկ ստեղծած պետությունում՝ ՄԱԿ-ի անդամների թիվը 51-ից հասցնելով 193-ի:

Այս բոլոր նվաճումներով հանդերձ՝ պետք է խոստովանենք, որ ներկայում աշխարհը կանգնած է նոր մարտահրավերների առջև` ահաբեկչություն, ծայրահեղականություն, անհանդուրժողականություն, տնտեսական ճգնաժամեր, կլիմայի փոփոխություն, թմրամիջոցների, զենքի և մարդկանց ու մարդկային օրգանների թրաֆիքինգ, միգրացիոն ճգնաժամ և այլն: Այս մարտահրավերների շարքը երկար է: Եվ հենց դրանց դեմ պայքարելու անհրաժեշտությունն է, որ մեզ պարտավորեցնում է վճռականորեն վերահաստատել մեր համատեղ հանձնառությունն այս կազմակերպության առաքելությանն ու նրա Կանոնադրությանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ես այս ամբիոնից անուն առ անուն շնորհակալություն հայտնեցի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին՝ կոչ անելով ողջ միջազգային հանրությանը ճանաչման ու դատապարտման միջոցով ցեղասպանությունների կրկնության դեմ պայքարին նոր թափ հաղորդել:

Այսօր նույն այս ամբիոնից շնորհակալություն եմ հայտնում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին և հիշատակում նրա կողմից մատուցված պատմական պատարագը, Եվրոպայի խորհրդարանին և մատնանշում նրա ընդունած բանաձևը, Գերմանիայի Նախագահին և վստահեցնում, որ նրա հայտնի ելույթն այսուհետ լինելու է մեր ժողովրդի պատմության էջերում, Ավստրիայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Չիլիի օրենսդիր մարմիններին, բազմաթիվ երկրների նահանգային և քաղաքային խորհուրդներին, ինչպես նաև տասնյակ ու հարյուրավոր հասարակական-քաղաքական կառույցներին:

Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահներին, ինչպես նաև բազմաթիվ երկրների պատվիրակություններին ապրիլի 24-ին Երևանում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու համար:

Ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային օրակարգում պահելու մեր հաստատակամության մասին են վկայում Մարդու իրավունքների խորհրդում մեր կողմից պարբերաբար առաջադրվող բանաձևերը, որոնցից վերջինն ընդունվել է այս տարի: Դրա հիման վրա էլ օրեր առաջ այս վեհաժողովը դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»:

Հարգելի՛ ներկաներ,

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներից մեկը մեր տարածաշրջանում: Պետք է նշեմ, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճի միտում: Նավթի վրա կառուցված տնտեսության սասանման պայմաններում հասունացող ժողովրդական ցասումը խեղդելու համար այդ երկրի բռնակալ ռեժիմը խայտառակ ճնշումները գործիք է դարձրել, ինչը, սակայն, այլևս անբավարար է համարում: Հիմա նրան սեփական հա սարակության ուշադրությունը շեղող պատկերներ են պետք շփման գծից: Ցանկանում եմ վեհաժողովի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի սահմանամերձ գոտում ադրբեջանական ռմբահարման զոհ դարձան երեք կին՝ իրենց տանը, իրենց այգում խաղաղ աշխատող հայ կանայք: Հարց՝ կա՞ որևէ բանական արարած, ով կարող է որևէ չխեղված տրամաբանություն ցույց տալ նման վայրագության մեջ: Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:

Թեև բոլորի համար էլ վաղուց ակնհայտ է, թե որ կողմն է հրահրում հրադադարի խախտումները, նշեմ սոսկ մի քանի փաստ:

Տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ համառորեն հրաժարվում է դիպուկահարներին հետ քաշելու և հրադադարի խախտումների մեխանիզմ ստեղծելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկից: Հարց է առաջանում՝ ինչի՞ց է վախենում Ադրբեջանը:

Տարօրինակ չէ՞, որ Ադրբեջանում հյուրընկալված Եվրոպական խաղերի ընթացքում, երբ նրանց անհրաժեշտ էր կայունության պատկեր, գրեթե ոչ մի կրակոց չի հնչել սահմանին, մինչդեռ խաղերից անմիջապես հետո, դրանք լայնորեն վերսկսվեցին: Չեմ ակնկալում, որ հավատաք որևէ կողմի պնդումներին, ընդամենն ակնկալում եմ, որ ապավինեք տրամաբանությանը:

Տարօրինակ չէ՞, որ 21-րդ դարում մեր հարևանն ամեն օր, առանց հոգնելու, հպարտանում է սպառազինությունների գերկուտակմամբ և ռազմական բյուջեի բազմապատկմամբ, որ համառորեն շարունակում է հանդես գալ պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ընդ որում դա անում է պետության ղեկավարի մակարդակով:

Կարծում եմ՝ այժմ բոլորի համար է ակնհայտ, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ հետևողականորեն հորդորում միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ: Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող նախանշանները քողարկելու փորձերը կարող են աղետալի հետևանքներ ունենալ:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք ականատեսն ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող անմարդկային դաժանությունների: Կրոնական անհանդուրժողականությունը հանգեցրել է անդառնալի հետևանքների: Մենք ամենաուղղակի կերպով ենք զգում տեղի ունեցող վայրագությունները, քանզի դրանց հետևանքով ոչ միայն ոչնչացվում են հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նմուշները, այլև սպանվում և փախստական են դառնում Իրաքում և Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր: Սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում դժվարությունները կիսում է նաև դարերով այդ տարածքներում ապրող հայությունը: Մենք մեր ուժերի ներածին չափով փորձում ենք օժանդակել փախստականներին. մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից: Նրանց ընդունման թվով Հայաստանն առաջիններից մեկն է Եվրոպայում:

Հայերը լավ գիտեն փախստականի տարագիր ճակատագիրը: Հայոց ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները: Այսօր հարկ է արժանին մատուցել Գերմանիային, Շվեդիային և մյուս երկրներին՝ ցուցաբերվող մարդասիրության համար: Ապաստան տալով հարյուր հազարավոր փախստականների՝ նրանք վերահաստատեցին, որ օգնությունը պարտադիր է թե՛ իրավական, թե՛ մարդասիրական տեսանկյունից:

Հարգելի՛ գործընկերներ,

Այս տարի բոլորս ականատես եղանք, թե ինչպես միասնական և համարժեք գործողությունների արդյունքում հնարավոր դարձավ հարթել միջազգային նշանակության կնճռոտ խնդիրներից մեկը: Մեր անմիջական հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերվեց պատմական նշանակության համաձայնություն։ Շրջադարձային այդ պայմանավորվածությունն անխոս նպաստելու է համաշխարհային մակարդակով ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչը հնարավոր եղավ երկարատև ու հետևողական քաղաքական և դիվանագիտական ջա նքերի շնորհիվ։

Այս ամենը վկայում է, որ համապատասխան կամքի առկայության, հակասությունների հարթեցման և համագործակցային ոգու շեշտադրման պարագայում իսկապես կարելի է բարդագույն խնդիրների համար լուծումներ գտնել: Այս ամբիոնից ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքերի կիրառման կարևորությունը՝ հատկապես փակ սահմանների բացառման նպատակով: Հայաստանը, որի հարևանները անօրինական շրջափակում են իրականացնում, անթույլատրելի է համարում 21-րդ դարում միջմշակութային, մարդկային շփումները խաթարող և առևտրային կապերի համար արհեստական խոչընդոտներ ստեղծող ա նհեռատես քաղաքականությունը: Այս համատեքստում կարևորում ենք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկների հարցերով ՄԱԿ-ի համաժողովների պարբերաբար անցկացումը: Մենք պատրաստակամ ենք ներդնելու մեր ջանքերը այս գործում, այդ թվում նաև թեմայի շուրջ միջանկյալ աշխատաժողովներ հյուրընկալելով մեր երկրում:

Պարո՛ն նախագահ,

Ավարտելով խոսքս՝ ուզում եմ միանալ բոլոր այն ելույթ ունեցողներին, ովքեր միահամուռ պայքարի կոչ են անում ընդդեմ խավարի, վանդալիզմի և ատելության: Այս պայքարում չկան մեծ և փոքր երկրներ, յուրաքանչյուրն ունի իր դերը: Հայաստանը պատրաստ է իր մասնակցությունը բերել մեր ընդհանուր պայքարին:

Շնորհակալություն»:

Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԻ՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2․ Շարմազանով Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Մխիթարյանի հետ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՀեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՊատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորմանԵղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում