Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»


Տնտեսագետ. ԵԱՏՄ անդամ երկրներում տնտեսական աճի առումով տարբեր պատկեր ունենք

Տնտեսություն

Զարգացման եվրասիական բանկի կողմից իրականացված ԱՊՀ երկրների մակրոտնտեսական վերլուծության արդյունքները բավականին հետաքրքրական միտումներ են բացահայտում: Նախ պետք է փաստել, որ 2015թ.-ի երկրորդ եռամսյակում ԱՊՀ երկրների հանրագումարային ՀՆԱ-ն շարունակում է անկում ապրել: 2-րդ եռամսայակի տվյալներով նվազումը կազմում է 4.4%, մինչդեռ 1-ին եռամսյակում անկումը ավելի մեղմ էր՝ 2.6%: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Նրա խոսքերով, սա հիմնականում բացատրվում է ԱՊՀ-ի խոշոր տնտեսություն ունեցող երկրներում տնտեսական աճի բացասական միտումներով, խոսքը առաջին հերթին Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի տնտեսական անկման մասին է, ինչպես նաև Ղազախստանի տնտեսական աճի դանդաղման:

«Եթե համեմատում ենք ԱՊՀ-ում 2015թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով տնտեսական աճի ցուցանիշները ըստ երկրների, ապա առաջատարն Թուրքմենստանն է, որտեղ տնտեսական աճը 1-ին եռամսյակի տվյալներով կազմում է 8.7%, իսկ ամենածանր վիճակում գտնվում է Ուկրաինան, որտեղ տնտեսական անկումը կազմել է շուրջ 16.3%: Համեմատության համար նշենք, որ Հայաստանը ընդհանուր ֆոնին բավական լավ վիճակում է գտնվում կիսամյակային 3.8% ցուցանիշով:

Հայաստանը 2015թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում արձանագրել է 5.1% տնտեսական աճ, որը, ըստ էության, պայմանավորված է եղել գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում տեղի ունեցած դրական տեղաշարժերով:»,- նշեց տնտեսագետը:

Նրա խոսքերով, ուշագրավ է նաև այն, որ ԵԱՏՄ անդամ երկրներում տնտեսական աճի առումով տարբեր պատկեր ունենք:

«Ռուսաստանում և Բելառուսում տնտեսական անկում է գրանցվել համապատասխանաբար 3.4% և 3.3%, Ղազախստանում էապես դանդաղել է տնտեսական աճի տեմպը՝ կազմելով 1.7 տոկոս, իսկ Հայաստանն ու Ղրղրզստանը կիսամյակի արդյունքներով բավականին լավ ցուցանիշ են արձանագրել՝ 3.8% և 7.3% համապատասխանաբար: Հետաքրքրական է, որ թե Հայաստանում, թե Ղրղզստանում տնտեսական աճի մեջ զգալի է գյուղատնտեսության դերը: դատելով վիճակագրական տվյալներից՝ Ղրղզստանում բարձր տնտեսական աճին նպաստել են նաև ոսկու արդյունահանման ծավալների մեծացումն ու դրա արտահանումը, ինչպես նաև մեծածախ առևտրի ոլորտի աճը»,- ասաց Կ. Խաչատրյանը:

Անդրադառնալով մակրոտնտեսական հնարավոր զարգացումներին՝ տնտեսագետը նշեց, որ թե ԱՊՀ-ում, թե ԵԱՏՄ-ում միանման զարգացումներ չեն սպասվում. մասնավորապես փորձագիտական կանխատեսումների համաձայն ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն ու Ղրղզստանը կկարողանան տարին փակել դրական տնտեսական աճով. Սպասվում է 2-3% տնտեսական աճ:

«Բելոռուսի պարագայում մասնագետները 3.5-4.5% անկում են կանխատեսում, Ղազախստանի տնտեսության համար սպասվում է, որ անկումը կկազմի 0.5-1%, իսկ Ռուսաստանում կանխատեսվում է 4%-ից ավելի անկում:

Նման կանխատեսումների համար հիմք են ծառայում այն տնտեսական իրողությունները, որ այսօր առկա են համաշխարհային տնտեսությունում, ինչպես նաև այն գործընթացները, որոնք ընթանում են առանձին վերցրած երկրներում: Մասնավորապես բացասական կանխատեսումների պարագայում հիմք են հանդիսացել նավթի համաշխարհային գների անկման միտումները, ԵԱՏՄ երկրներում ներդրումների նվազման դինամիկան և այլ գործոններ»,- հավելեց նա:

Ըստ Խաչատրյանի՝ կարող ենք վստահ պնդել, որ ներկայիս իրողությունների ֆոնին ՀՀ տնտեսության արձանագրած աճի ցուցանիշը, թեկուզև ոչ մեծ, լուրջ ձեռքբերում է, և պարարտ հող է նախապատրաստում 2016թ.-ին էլ ավելի արդյունավետ տնտեսական քաղաքականության իրականացման համար:

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱդրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»