Երևան, 08.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար Ղազարյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ Կարապետյան Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ Ակոպյան Էս մարդկանց ճամփել է պետք, իրենք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ. Նարեկ Կարապետյան Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ինչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան Այսօր սկսվում է պաշտոնական քարոզարշավը, և մենք մտնում ենք նրա մեջ՝ ձախողելու թրքամետ վարչախմբի վերարտադրությունը. Ավետիք Չալաբյան Աղավնավանքում ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև ընկել գետը․ տnւժածներ չկան


«ԳԿՄԿ-ն իրականացնում է ակտիվ աշխատանք ուսանողների ու շրջանավարտների հետ». Նաիրա Հակոբյան

Ծաղկաձորում ավարտվեց «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում լրացուցիչ հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագրի շրջանակներում ամառային դպրոցը, որի նպատակն է հեռավար հարթակում առցանց դասընթացների գործնական կառուցումը, հեռավար դասընթացների տեսագրությունների նկարահանումը և մոնտաժը, տեսականֆերանսների ինտեգրումը հեռավար դասընթացներում և այլն: Ամառային դպրոցում տեսական և գործնական դասախոսությունների միջոցով հեռավար կրթության կազմակերպման հմտություններին ծանոթացան ԲՈւՀ-երի և հատկապես ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի դասախոսները: Նրանք պատրաստում են բավականին հետաքրքիր և պահանջված առարկաներ հասարակության լայն շերտերի համար: Շարունակական կրթության համատեքստում այս տարվանից Գիտակրթական միջազգային կենտրոնում կգործեն մոտ 20 հեռավար ծրագրեր, որոնց թվում են՝ «Հանրային կապեր», «Մարքեթինգ», «Հասարակական կազմակերպությունների կառավարում», «Business English», «Basic English» և այլն: Orer.am-ի զրուցակիցն է Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան,հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը, ով ամառային դպրոցի դասախոսներից էր: Ինչպիսի՞ մասնագիտական կրթական ծրագրեր են իրականացվում Գիտակրթական միջազգային կենտրոնում: Գիտակրթական միջազգային կենտրոնն  առաջարկում է  կրթական  ծրագրերի ցանկ՝ կրթական երկու  մակարդակներում (մագիստրանտի և հետազոտողի  կրթական աստիճաններում) հումանիտար, սոցիալական, տնտեսագիտական, բնական գիտությունների ուղղություններով, ինչը համահունչ է Կենտրոնի առաքելությամբ սահմանված գործունեության հիմնական  ուղղություններին:Կենտրոնի մասնագիտական ամբիոններում իրականացվում են կրթական ծրագրեր՝  24 մասնագիտություններով մատուցվում են մագիստրոսի, իսկ 38-ով՝ ասպիրանտուրայի  կրթական աստիճաններում: Առաջնային խնդիրներից է միջազգային  կրթական չափանիշներին  համապատասխան՝ կրթական ծրագրերի առանցքային և բովանդակային  վերափոխումը, կրեդիտային համակարգի  ընդլայնված կիրառության ապահովումը կրթական բոլոր ծրագրերում և  ուսուցման ձևերում: Այս դրույթի հաջողության գրավականը  որակի ներքին  վերահսկման  համակարգի ներդրումն էր, պարբերաբար ինքնավերլուծությունները, թիրախային  գործողությունների պլանավորումն ու իրականացումը, որակի ապահովման հայեցակարգի, որակիհամակարգայինկառավարմանքաղաքականությանառկայությունը:Կենտրոնը հատկապես մեծ նշանակություն է դարձնում դասավանդման ու ուսումնառության մեթոդներին:Կարևորվում են կրթական ծրագրերի հաստատման, պարբերական վերանայման  և մոնիթորինգի, ուսանողների ուսումնառության գնահատման հստակ մեխանիզմները:  Բնականաբար, խիստ կարևոր է, որ դասավանդող դասախոսը ունենա խորը մասնագիտական գիտելիքներ, դրանք ուսանողներին  արդյունավետ փոխանցելու  անհրաժեշտ հմտություն և փորձ, հետևապես, Կենտրոնում դասախոսական անձնակազմին  տրվում է հնարավորություն  զարգացնել և ընդլայնել  իրենց դասավանդման հմտությունները և խրախուսվում է գիտելիքի արժեքը: Կենտրոնը ապահովում է ուսանողներին առարկայական  ծրագրերով և նախատեսված ռեսուրսներով: Ի լրումն դասախոսի՝  ուսանողները իրենց ուսումնառության ընթացքում  օգտվում են ինչպես մարդկային, այնպես էլ նյութական (գրադարաններ և համակարգչային սարքավորումներ, անհատական դասախոսներ և խորհրդատուներ և այլն)  ռեսուրսներից: Ուսումնառության ռեսուրսները, այլ աջակցող մեխանիզմները  մշտապես մատչելի են ուսանողների համար, նախագծում են նրանց կարիքներին համապատասխան  ու հաշվի են առնվում  այդ ծառայություններից օգտվողների կարծիքը, վերլուծում և բարելավում են ուսանողների մատուցվող  օժանդակ ծառայությունների  արդյունավետությունը: Առանձին  դասախոսների կողմից կիրառվող դասավանդվող  և ուսուցանվող մեթոդների արդյունավետությունը գնահատվում է յուրաքանչյուր կիսամյակի  ավարտին իրականցվող  դասավանդման  որակի  և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների  միջոցով և արդյունքում պարզ է դառնում թերություններն ու բացթողումները:  Եվ սա է պատճառներից մեկը, որ Կենտրոնում շարունակաբար կազմակերպվում է կրեդիտային համակարգով  դասախոսների  որակավորման բարձրացման  կրթական ծրագրեր, որոնցում ներառված է  դասավանդման  ժամանակակից  մեթոդաբանությունը, տեղեկատվական  տեխնոլոգիաների կիրառումը մանկավարժական կարողությունների և հմտությունների զարգացումը հեռավար կրթությունը և այլն: Այս ուղղությամբ կատարվող աշխատանքներում Կենտրոնը կարևորում է առաջավոր  գիտամանկավարժական  փորձի խրախուսման  և զարգացման  ներակադեմիական  մեխանիզմների զարգացումը,  ուսուցման ժամանանակից  մեթոդների ու տեխնոլոգիաների շարունանական  զարգացումն ու ներդրումը: Պրոֆեսորադասախոսական  անձնակազմի  շարունակական  վերապատրաստումների ու  մասնագիտական  որակավորման բարձրացման  դասընթացների իրականացումը խնդիրներ են, որոնք ներառված  են  նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ռազմավարական ծրագրում: Տեղյակ եմ, որ Գիտակրթական միջազգային Կենտրոնը որդեգրել է քաղաքականություն՝ աջակցել ուսանողներին` ներգրավվելու գիտահետազոտական աշխատանքներում: Ինչպիսի՞ աջակցության մասին է խոսքը: ՀՀ ԳԱԱ գիտական  հայտարարությունների կարևորագույն գործառույթներից է Գիտակրթական միջազգային կենտրոնի  ուսանողական համակազմի ներգրավվածության ապահովումը գիտահետազոտական  աշխատանքներում: Վերոնշյալ հանգամանքն ամրագրված է նաև Կենտրոնի զարգացման  ռազմավարական ծրագրում, այն է՝ ընդլայնել  ուսանողների ներգրավվածությունը  հետազոտական աշխատանքներում, ապահովել գիտական ծրագրերում ասպիրանտների ու մագիստրոսների  մասնակցությունը, խրախուսել ուսանողների գիտահետազոտական   աշխատանքների կատարումը, նրանց ներգրավվածությունը պետական  բյուջեից  ֆինանսավորվող  գիտահետազոտական  ծրագրերում: Կենտրոնի մագիստրոսների և ասպիրանտների  կրթական ծրագրերը նույնպես   նախատեսում են ուսանողների  ներգրավվածության ապահովում տարբեր գիտահետազոտական   աշխատանքներում: Գիտահետազոտական  աշխատանքների կատարումը մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար պարտադիր կրթական բաղադրիչ է: Լինելով  ՀՀ ԳԱԱ ենթակայության կառույցի՝ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողները, այս տեսանկյունից, գտնվում են գերշահեկան վիճակում, որովհետև Կենտրոնի մասնագիտական ամբիոնները տեղակայված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտներում և  կենտրոններում: Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողները` կապված մասնագիտական առանձնահատկություններից  և ամբիոնների  տեղաբաշխվածությունից  իրենց ուսումնառության ողջ  ընթացքը  անց են կացնում  տվյալ գիտական և մասնագիտական  ուղղվածության հաստատության գիտամշակութային մթնոլորտում, շփվում, հաղորդակցվում, մասնակցում կամ անմիջական  կատարողը դառնում  գիտահետազոտական աշխատանքների, կիրառում առկա նյութատեխնիկական, լաբարատոր հնարավորությունները, իրազեկվում  մասնագիտական բնագավառի նորարարություններին, պարբերաբար հետազոտական աշխատանքներում  ներգրավվում և գիտական  հետազոտությունների տեսքով տպագրվում  ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ արտերկրի  հեղինակավոր գիտական պարբերականներում: ԳԿՄԿ-ն իրականացնում է ակտիվ  աշխատանք ուսանողների ու շրջանավարտների հետ: Ինչպես է արտահայտվում այդ ակտիվ աշխատանքը և ինչպիսի՞ հաջողություններ ունեք: Պարբերաբար  կազմակերպվում են Հայաստանի տեսարժան վայրերով ճանաչողական արշավներ՝ գիդերի և պատմաբան ուսանողների  ուղեկցությամբ: Այսօրինակ արշավների բազմաբովանդակ  և օգտակար լինելու փաստն  արտահայտվում է շարունակականությամբ`միախառնված հայրենասիրության, ազգային արժեքների պահպանման  գաղափարի բարձրացմամբ և նոր ընկերներ, ծանոթների  ձեռքբերմամբ: Գիտակրթական միջազգային կենտրոնի աշխատակազմի, ՀՀ ԳԱԱ գրադարանի  և ուսանողների ինքնակամ հանգանակությամբ արդեն 4-րդ անգամ կազմակերպվում է «Աջակցենք սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքներին» բարեգործական, մարդասիրական նախագիծը: Այս տարիների ընթացքում  Խաչիկ, Թթուջուր, Կոթի, Բաղանիս, Չինար և Այգեպար  գյուղերի շուրջ 30 ընտանիքների հասցվել է տարատեսակ օգնություն, 4   սահմանամերձ գյուղերի դպրոցների   և   2 զորամասերի գրադարանները համալրվել են  նորանուն գրքերով: Կապ պահպանելով մեր շրջանավարտների հետ՝ ավելի քան 3000  ուսանողներից հավաքագրվել  և արխիվացվել են  տվյալներ նրանց զբաղվածության, գործազրկության  և  Հայաստանում չլինելու  մասին: Համագործակցելով մի շարք աշխատանքային գործակալությունների, գործազուրկերի պետական  գործակալության, խոշորագույն  ընկերությունների կադրերի բաժինների հետ՝ Գիտակրթական միջազգային Կենտրոնը ավարտած շրջանավարտներին առաջարկել և իրազեկել է բազմաթիվ ու բազմապրոֆիլ աշխատանքների մասին: ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային Կենտրոնը ունենալով պաշտոնական  ինտերնետային կայք, ֆեյսբուքյան էջ և Գիտակրթական միջազգային կենտրոնի Ուխ-ի ֆեյսբուքյան էջ, ամեն օր թարմացնում և տեղադրում է  տարատեսակ տեղեկություններ, հայտարարություններ ,  միջոցառումների հրավերները և  Գիտակրթական միջազգային կենտրոնըում տեղի ունեցող միջոցառումները լուսաբանված նյութերը: Համագործակցում  են  Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակի  և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ինչպես նաև մի շարք ՀԿ-ների հետ ` կազմակերպելով հանդիպումներ, սեմինարներ , համատեղ նախագծեր: Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակը իրենց գրադարանից Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավաբանության և միջազգային հարաբերություններ բաժնի ուսանողներին տրամադրում է  մասնագիտական գրականություն: Եկեղեցու պատմության և ազգային տոների  պահպանությանն ու նշանակությանն  ուղղված՝ կազմակերպվում են պարբերական հանդիպումներ հոգևորականների հետ: Կենտրոնը պայմանավորվածություն է ձեռք բերել FYCA երիտասարդական ակումբի հետ, որը խելացի և տաղանդավոր  ուսանողներին հնարավորություն է տալիս աշխարհի մի շարք երկրներում մասնակցել ամենատարբեր սեմինարների, կոնֆերանսների , իրենց փորձով կիսվել այլ ազգերի ուսանողների հետ և իրականացնել իրենց ոչ ֆորմալ կրթությունը: Գիտենք, որ Կենտրոնում հատուկ ուշադրություն է դարձվում ուսանողների իրավունքների պաշտպանությանը… Այո՛, ուսանողների իրավունքների պաշտպանության և մի շարք այլ խնդիրների լուծման համար Կենտրոնում գործում է Ուսանողական խորհուրդ: Այն Կենտրոնում գործող ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է, որի նպատակներն են`պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները, ապահովել ուսանողների մասնակցությունը Կենտրոնի կառավարմանը, համապատասխան ստորսբաժանումների քննարկմանը ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր, մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, իրազեկել ուսանողներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, նպաստել ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և խթանել ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացումը, աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը և այլն: Ուսանողների ճնշող մեծամասնությունը իրազեկված է ՈՒԽ գործունեության մասին և անհրաժեշտության դեպքում դիմում է ՈՒԽ-ին: Ուսանողներն իրենց հուզող տարբեր խնդիրներով դիմում են դեկանին և կուրատորներին: Արտաքին կապեր և միջազգային կրթական ծրագրերին ինտեգրման առումով բավական մեծ հաջողությունների եք հասել: Կպատմե՞ք Ձեր փորձի մասին: Փորձի փոխանակմանը, զարգացմանը և միջազգայնացմանը նպաստող միջավայր ստեղծելու նպատակով Կենտրոնում գործում են արտաքին կապերի հաստատումը խրախուսող քաղաքականություն ու ընթացակարգեր։ Կենտրոնի միջազգայնացումը, արտաքին կապերի հաստատումը խրախուսող քաղաքականությունը բխում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի զարգացման ռազմավարական ծրագրից: Որպես միջազգայնացմանն ուղղված այլ գործընթաց կարևորվում է միջմշակութային հաղորդակցությունը: Վերջին հինգ տարիներին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բազայի վրա գործող «Կենսատեխնոլոգիա» և «Մոլեկուլային և բջջային կենսաբանություն» ամբիոններում անգլերեն լեզվով մագիստրոսական կրթություն է իրականացվում օտարերկրյա ուսանողների համար (Իրան և Սիրիա)։ Միաժամանակ, հարկ է նշել, որ 2008թ. ՀՀ ԳԱԱ-ն իրականացնում է օտարերկրյա ուսանողների ընդունելություն և կրթության կազմակերպում ՀՀ ԳԱԱ ասպիրանտական համակարգում և օտարերկրյա ասպիրանտների թվով առաջատար ԲՈՒՀ-երից է ՀՀ-ում:  Հարկ ենք համարում նշել, որ 2014թ. <<Փիփլ ֆոր Փիփլ>> ՀԿ-ի հետ կնքվեց հուշագիր, որի առարկան է մագիստրոսական և ասպիրանտական կրթության կազմակերպումը Բանգլադեշի, Նեպալի և Հնդկաստանի քաղաքացիների համար, որը նոր հեռանկարներ է բացում միջմշակութային հաղորդակցման և միջազգայնացման հեռանկարների առումով: ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային Կենտրոնը միջազգային համագործակցության համաձայնագրեր և հուշագրեր ունի մի շարք միջազգային հաստատությունների և կառույցների հետ՝  Պարմայի համալսարան (Իտալիա), Թայվանի Յուան Զե համալսարան (Չինաստանի հանրապետություն), Միդլսեքս համալսարան (ՄԹ), Աթենքի ազգային տեխնիկական համալսարան (Հունաստան), Լյուվենի համալսարան (Բելգիա), Աստրախանի պետական համալսարան (ՌԴ), ՏԻՐԻ (TIRI) կազմակերպություն (Մեծ Բրիտանիա), Առնոս առցանց կրթություն (Հունաստան), իսկ մի շարք համաձայնագրեր և հուշագրեր բանակցությունների փուլում են: 2009-2013 թթ. Եվրամիության Տեմպուս-Տասիս «Նոր մագիստրոսական ծրագիր` Գրադարանային գործ և ինֆորմատիկա» միջազգային ծրագրի շրջանակներում Կենտրոնը պատրաստել և ներդնել է նոր մագիստրոսական ուսումնական պլան` Գրադարանային – տեղեկատվական աղբյուրներ  մասնագիտության գծով, որն համապատասխանում է Եվրոպական կրթական չափորոշիչներին, ինչպես նաև ներկայիս աշխատաշուկայի պահանջներին և կարիքներին: Ներկա փուլում, երբ Հայաստանի Կառավարությունը հայտարարել է գիտելիքահենք հասարակություն կառուցելու իր նպատակների մասին, և այդ ուղղությամբ արդեն կոնկրետ քայլեր են արվում, հատկապես կարևորվում է 21-րդ դարի պահանջներին համապատասխանող գրադարանավարների պատրաստումը, ովքեր զգալի դեր կունենան մեր երկրում «Կրթություն-Գիտություն-Նորարարություն» եռանկյունու կայացման համար։ Նման մասնագետներ շուրջ մեկ տասնամյակից ավել պատրաստվում են Եվրոպական համալսարաններում, և Եվրոպական գործընկերների օգնությամբ ունեցանք դասընթաց, որը թույլ է տալիս պատրաստել նմանատիպ մասնագետներ նաև Հայաստանում։ Ծրագրին մասնակցում են 5 Եվրոպական համալսարան՝ Միդլսեքս համալսարան (Լոնդոն), Աբերդենի համալսարանը (Շոտլանդիա), Բարսելոնայի համալսարան (Իսպանիա), Պարմաի համալսարան (Իտալիա), Ռեզեկնեի համալսարան (Լատվիա)։ Ծրագրին մասնակցում են նաև Տաշկենտի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարանը, Տաշկենտի մշակույթի համալսարանը, ինչպես նաև Թբիլիսիի Ճավճավաձեի անվան պետական համալսարանը։ Բացի Գիտակրթական միջազգային կենտրոնից, Հայաստանից ծրագրին մասնակցել են նաև ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը։ 2013թ. ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում մեկնարկեց լրացուցիչ հեռավար շարունակական կրթության կազմակերպում ծրագիրը, որը նախատեսվում է կազմակերպել ցկյանս կրթություն՝ հեռավար ուսուցման հարթակի կատարելագործմամբ և դրա արդյունավետ կիրարկմամբ: Պարմայի համալսարանը դարձավ սույն ծրագրի ռազմավարական գործընկերը: Ծրագրի շրջանակներում անցկացվում է թրեյնինգավարների և/կամ դասախոսների վերապատրաստում (TOT-training of trainers) արտերկրի գործընկեր համալսարաններում՝ Պարմայի համալսարան և Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի Էլեկտրոնիկայի և համակարգչային համակարգերի ինստիտուտ փորձի փոխանակման նպատակով: Կենտրոնի դասախոսները սովորում են կազմել ծրագրեր հեռավար ուսուցման համար, որոնք կտրամադրեն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ին` հեռավար ուսուցման հարթակում տեղադրելու և ազատ կիրարկելու համար: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է նաև առցանց գիտաժողովի դահլիճ, որտեղ ուսանողները հնարավորություն կստանան լսելու դասախոսություն արտերկրի և տեղի առաջատար մասնագետների կողմից: Ընդհանուր առմամբ,  այս ծրագրի բարեհաջող իրագործումը լուծում է մի շարք խնդիրներ, մասնավորապես. ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում ներդրվում է զարգացած և տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում ստեղծվում է հեռավար շարունակական կրթություն անցկացնելու համար տեխնիկապես հարմար և վերազինված լսարան և առցանց գիտաժողովի դահլիճ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մասնագետները վերապատրաստվում են արտասահմանյան գործընկեր հեղինակավոր բուհերում, կազմվում են համապատասխան ուսանողակենտրոն ուսումնական ծրագրերի ցանկ, թվայնացվում են ուսումնառության համար անհրաժեշտ գրականությունը և նյութերը, ընտրված ծրագրերը և հարակից նյութերը տեղադրվում են ՀՀ ԳԱԱ հեռավար ուսուցման հարթակում: Կրթության որակի ապահովման եվրոպական փորձի ուսումնասիրման նպատակով համագործակցության շրջանակներում Կենտրոնի որակի ապահովման բաժնի մի խումբ աշխատակիցներ մեկնել են Պրահա՝ Կարլովի համալսարան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա համագործակցությունը կրթության որակի հետագա բարելավմանը միտված ծրագրերի շրջանակում: ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային Կենտրոնը 2014թ. սկզբին պայմանագիր է կնքել զբոսաշրջության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող AMADEUS ընկերության հետ, որը հիմնադրվել է 1987թ.: AMADEUS ցանցի միջոցով հնարավորություն է ընձեռնվում մուտք գործել շուրջ 104 հազար տուրիստական ընկերությունների, 36 հազար տարբեր ավիաընկերությունների ավիատոմսերի ամրագրման և վաճառքի համակարգեր, ինչպես նաև ստանալ ամբողջ աշխարհի ավիաընկերությունների չվերթներում առկա տեղերի քանակի 95%-ի վերաբերյալ տեղեկատվություն:  Կենտրոնը համագործակցության վերաբերյալ պայմանագիր է կնքել AMADEUS-ի՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնի հետ, որի շնորհիվ տուրիզմի կառավարում բաժնի ուսանողները հնարավորություն են ստացել մուտք գործել AMADEUS համակարգ` ծրագրով աշխատելու համար: Միաժամանակ Կենտրոնի աշխատակիցները և դասախոսները մասնակցել են վերապատրաստման դասընթացների և ստացել համապատասխան հավաստագրեր AMADEUS ծրագրով աշխատելու վերաբերյալ:
Ադրբեջանը թելադրում է իշխանություններին, թե ՀՀ–ում` ինչ կարելի է կառուցել, ինչ՝ ոչ. ԼՀԿ–ն սկսեց քարոզարշավը«Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար ՂազարյանՄեզ խաբում են. Ադրբեջանը չի ճանաչել ՀՀն կոնկրետ քառակուսի կիլոմետրով եւ քարտեզով. Մարուքյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ«Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ «Ուժեղ Հայաստանը» կամփոփի քարոզարշավի առաջին օրը«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ ԿարապետյանՓոփոխությունները գալիս են. Ուժեղ Հայաստան (տեսանյութ)Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ ԱկոպյանԷս մարդը ուրիշ ազգ է բնակեցնում մեր երկրում․ Ալիևին չի կարողանում մերժել․ Նարեկ Կարապետյան Երրորդ ժամկետի գնալը մերժելու հիմքով իշխանության եկածը պետք է մերժվի հենց երրորդ ժամկետի հիմքով. Մելոյան Ունիկալ շրջան է, հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին մասնակցում. Նարեկ Կարապետյան Էս մարդկանց ճամփել է պետք, իրենք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ. Նարեկ Կարապետյան Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին, երբ ֆեյսբուք ես մտնում, մոտավորապես գուշակում ես, հուսով եմ՝ դա սունկն է․ Նարեկ Կարապետյան Այս մարդը վերածվում է դիկտատորի, եթե ընտրվի՝ սովետական ամենածանր բռնաճնշումների հոտն եք զգալու. Նարեկ ԿարապետյանԵթե այս իշխանությունը մնա, ժողովուրդը վճարելու է ամենաբարձր գինը․ Ատոմ ՄխիթարյանՄի՛ խաբնվի Փաշինյանի ասֆալտին, եթե իրեն ընտրես՝ Էրդողանին ու Ալիևին ես ընտրում. Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը, հավատարիմ իր առաքելությանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ կնքած հուշագրին, մասնակցում է քարոզարշավինԹույլ չենք տալու, որ գործող թրքամետ վարչախումբը վերարտադրվի․ Ավետիք Չալաբյան Մեր հիմնական խնդիրն է ընդդիմադիր ընտրողին բերել ընտրության և համոզենք, որ ինքն ընտրի ընդդիմադիր դաշտի առաջատար ուժին. Չալաբյան Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են կասկածում»․ Դավիթ Ղազինյան Իրական առաջնորդի կերպարը տեսնում ենք Սամվել Կարապետյանի մեջ. երիտասարդ աջակից Մոտ 600․000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում․ Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանն ասուլիս է տալիս ԱԺ-ի դիմաց. մեկնարկում են քարոզարշավը Ինչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանՔվեարկելով 19 համարի օգտին դուք կպաշտպանեք Հայաստանի Հանրապետությունը, հայ մարդու ինքնությունը. Էդմոն Մարուքյան«Փոփոխությունների ամիսը» սկսվում է հիմա. միացե՛ք մամուլի ասուլիսին Խորհրդարանի շենքի դիմացԳագաթնաժողովից սպասում էին խաղաղություն, բայց Երևան եկավ պատերազմը ԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում ընդունել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերիԱյսօր սկսվում է պաշտոնական քարոզարշավը, և մենք մտնում ենք նրա մեջ՝ ձախողելու թրքամետ վարչախմբի վերարտադրությունը. Ավետիք ՉալաբյանԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը շարունակում է ուժի մեջ մնալ Աղավնավանքում ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև ընկել գետը․ տnւժածներ չկան ՀՀ-ում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Հայաստանի ընտրությունները՝ արտաքին ազդեցությունների խաչմերուկում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՎրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիներին պատանդ պահած տղամարդը Ճապոնիան համաձայնության է եկել ԱՄԷ-ի հետ՝ 20 միլիոն բարել նավթի մատակարարման շուրջԼիբանանում հայտնել են իսրայելական հարձակումների հետևանքով զոհված 2712 մարդու մասինԱդմիրալ Իսակով (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանովԿործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն ՄարուքյանՄեքենան ոչ սթափ վիճակում վարողը պարեկներին կաշառք է առաջարկել. տղամարդը ձերբակալվել է Կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում. Նարեկ Կարապետյան Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ-ի հաղթողին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարումՀայաստանն իր պատմական անցյալով ու ներկայով իմ հայրենիքն է