Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


Առանց պաշտոնական Դամասկոսի հետ համագործակցության որևէ գործողություն հաջողված չի կարելի համարել. Ա. Փաշայան

Հարցազրույց

Առաջին հայացքից թվում էր, թե սիրիական ներքաղաքական խնդիրները հենց երկրի ներսում էլ կլուծվեն: Որոշ ժամանակ անց, սակայն, պարզ դարձավ, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին «պերսոնա նոն-գրատա» հայտարարելն ու նրան Արևմուտքի քիմքին հարմար մեկ այլ անձով փոխարինելը հեշտ գործ չէ: Գերտերությունների կողմից սկսված Սիրիայի նախագահի պաշտոնանկության հարցը սկզբում վերածվեց սիրիական պատերազմի, հետո տարածվեց: Ոչ միայն մեծացավ պայքարի աշխարհագրությունը, այլև 180 աստիճանով փոխվեց պայքարի բնույթը և այն վերածվեց տարածաշրջանին, աշխարհին ու ողջ քաղաքակրթությանը սպառնացող ճգնաժամի: Արդյունքում Արևմուտքի ցանկությունը ոչ միայն մնաց հենց ցանկության տիրույթում, այլև պարզ դարձավ, որ իր կողմից ծնած, սնած և շշից բաց թողած ջինը կառավարելը ոչ միայն թանկ հաճույք է, այլև անհնարին: Աշխարհին սպառնացող նոր աղետից խուսափելու համար մեծ խաղին խառնված Ռուսաստանը կարծես որոշ առումով կարողացավ մի կողմից զսպել իսլամիստ գրոհայինների ախորժակը, մյուս կողմից «օգնեց», որ «իրերը» մասամբ իրենց տեղը գտնեն:

Մերձավոր արևելքում տիրող ներկայիս իրավիճակի մասին է Orer.am-ի թղթակցի զրույցը արաբագետ Արաքս Փաշայանի հետ:

- Ռուսաստանի ակտիվացումը բավականին թուլացրեց Մերձավոր արևելքի լարվածությունը: Կարելի՞ է ասել որ «Իսլամական պետություն» խմբավորման առաջխաղացումն իրականում կասեցվել է:

- Ռուսական ավիահարվածներն ուղղված են եղել թե՛ «Իսլամական պետության», թե՛ «Ջաբհաթ ալ-նուսրայի», «Ահրար ալ-Շամի» և այլ հարակից կառույցների դիրքերին: Թեև արմատական փոփոխություններ դեռ չեն եղել, սակայն դրանք օգնել են սիրիական բանակին իր առաջխաղացումներում: Բացի այդ, որոշակիորեն փոխվել են սիրիական հարցի շուրջ աշխարհաքաղական իրողությունները: Ռուսաստանը կարողացել է մարտահրավեր նետել Միջին արևելքում ամերիկյան հեգեմոնիային:

- Այսինքն՝ արդյո՞ք ԻՊ-ի վտանգավորության աստիճանը հնարավոր կլինի հասցնել մինիմումի և արդյո՞ք կարելի է սիրական ճգնաժամը լիարժեք հաղթահարելի համարել:

- «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է, որը լուրջ սպառնալիք է ոչ միայն Մերձավոր արևելքի, այլև միջազգային անվտանգության համար: Դրա ստեղծման և հետագա ընդլայնման համար պատասխանատվություն են կրում մի շարք պետություններ: Հարկ է նկատի ունենալ, որ ԻՊ-ին չեզոքացնելու համար մեծ ռեսուրսներ են պետք, քանի որ այդ կառույցն այլևս ինքնաբավ է, ունի գոյատևելու և առաջ շարժվելու իր սեփական միջոցները: Ոչ պակաս կարևոր է միջազգային ջանքերի համատեղում, սակայն, թե որքանով դա հնարավոր կլինի, պարզ չէ, քանի որ խնդրի վերաբերյալ ռուսական և ամերիկյան դիրքորոշումների մեջ լուրջ տարաձայնություններ ու հակասություններ կան: Ամեն դեպքում, շատ կարևոր է Դամասկոսի հետ համագործակցությունը: Առանց պաշտոնական Դամասկոսի հետ պայմանավորվելու որևէ գործողություն հաջողված չի կարելի համարել: Իսկ վտանգները նվազեցնելը միայն ժամանակավոր լուծում է: Այսօր կան միջազգային ուժեր, որոնք շահագրգռված են ԻՊ-ի գոյությամբ, այնպես որ այդ ուժի դեմ պայքարը երկարատև բնույթ է կրելու:

- Այս համատեքստում Արևմուտք-Ռուսաստան ազդեցության գոտիներում հնարավոր ի՞նչ նոր վերադասավորումներ և հնարավոր փոփոխություններ կարող են լինել:

- Հարկ է նկատել, որ ռուսական ներգրավվածությունը ինչ որ իմաստով հավասարակշռեց միջազգային ներգավվածությունը: Կարծում եմ՝ Ռուսաստանի ջանքերով Բաղդադում ստեղծված Կոորդինացիոն կենտրոնը, որի մաս են կազմում Սիրիան, Իրանը, Իրաքը և Ռուսաստանը, շահեկան է լինելու տարածաշրջանային ահաբեկչության դեմ պայքարելու համար: Սիրիկան թնջուկը, սակայն, դեռ երկար ժամանակ կմնա չհաղթահարված:

Արմինե Գրիգորյան

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»