Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»


Քաղաքական գործիչները՝ Կարեն Քոչարյանի ռեալիթի շոուի մասին

Orer.am-ը շարունակում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցներին հարցնել, թե արդյոք պատրաստ են մասնակցել քաղատեխնոլոգ Կարեն Քոչարյանի կողմից կազմակերպվող ռեալիթի շոուին:

Հիշեցնենք, որ Հայաստանում նախկինում կազմակերպված քարոզարշավների պատմության մեջ իր տեսակով և ձևով առաջին անգամ հայաստանյան քաղաքական գործիչներին, կուսակցությունների ղեկավարներին ու ակտիվիստներին հնարավորություն է ընձեռվելու 20-22 օր շրջել Հայաստանի մարզերով և, օգտվելով անվճար տրամադրվող ուղիղ եթերի հնարավորություններից, ազատ ու անկաշկանդ մթնոլորտում 10-12 ժամ շարունակ ներկայացնել սեփական դիրքորոշումը, բանավիճել հակառակ կարծիքն ունեցող մարդկանց և քաղաքական գործիչների հետ:

Պատասխանելով հարցին՝ «Այո»-ի կողմնակիցներից ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն Orer.am-ին տեղեկացրեց, որ ինքը տեղյակ չէ, որ նման ձևաչափով շոու է կազմակերպվելու, իսկ կմասնակցի, թե ոչ, հարցի պատասխանը կարճ էր. «Եթե նման առաջարկ լինի, կծանոթանանք առաջարկին, նոր կկարողանանք ձեր հարցին պատասխանել»:

ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կողմ քվեարկած և ամենայն հավանականության այդ դաշտում գործունեություն ծավալող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար, նույն խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, լսելով հարցը, ասաց, որ կարդացել է նախաձեռնության մասին, բայց քանի որ մանրամասներին տեղյակ չէ, դրա համար էլ ոչինչ չի կարող ասել: «Երբ մանրամասն կտեղեկանամ, այդ ժամանակ էլ կկարողանամ որևէ բան ասել»,- ասաց Ռ. Հակոբյանը:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը Orer.am-ին փոխանցեց, որ չնայած գաղափարը շատ լավն է, սակայն ինքը չի մասնակցի նման շոուի:

«Որովհետև Հայաստանում խոսքն անիմաստ է դարձել, և այն ոչինչ չի փոխում: Չնայած քաղաքականության մեջ կարևոր են խոսքն ու միտքը, բայց Հայաստանում խոսքն ամբողջությամբ կորցրել է իր դերը»,- ասաց Ա.Կարապետյանը:

Հարցին, թե այդ դեպքում, լինելով «Ոչ»-ի կողմնակից, ինչ ձևաչափով է փորձելու հանդիպումներ ունենալ մարդկանց հետ և ներկայացնել իր տեսակետը, քաղաքական գործիչը պատասխանեց. «Ես «Ոչ»-ի դաշտում եմ և որպես սովորական քաղաքացի, կգնամ և կարտահայտեմ իմ կարծիքը կամ ընդհանրապես չեմ մասնակցի հանրաքվեին: «Ոչ»-ի համար ինչ կարելի էր ասել, ասել եմ, ինչքան պետք էր բացատրել, բացատրել եմ:

Դատելով, թե իշխանությունները ինչ շտաբ են ձևավորել, կասկած չունեմ, որ իրենք փորձելու են գրել այն, ինչ գրելու են: Եթե առաջ քարոզարշավ էին կազմակերպում, շոու-բիզնեսի աստղեր էին հրավիրում, հիմա փող չունեն և դա էլ չեն անելու: Ուղղակի նկարելու են: Այդ պարագայում պտտվել, խոսել, համոզել, իմաստը ո՞րն է»,- ասում է Ա. Կարապետյանը:

Նա՝ որպես քաղաքական գործիչ, չի մասնակցի «Ոչ»-ի ճակատի քարոզարշավին նաև այն պատճառով, քանի որ նախկինում մի քանի անգամ ընդդիմությունը ոտքի է հանել ժողովրդին, բայց հետո նրանց տուն է ուղարկել:

Ա.Կարապետնանը նշեց նաև, որ եթե իրականում ռեալ պրոցեսներ չեն լինելու և պայքարը վերջանալու է մի երկու օր գոռալով ու տուն գնալով, ապա ինքը նման մարտավարություն ունեցող գործողություններին չի մասնակցի: «Իմ կարծիքով՝ քաղաքական պրոցեսներին պետք է մասնակցել այն ժամանակ, երբ ռեալ հիմք կա դրա համար, իսկ այսօր ռեալ հիմքեր չկան: Սահմանադրությունը ոչ մեկին չի հետաքրքրում, բոլորը ապատիայի մեջ են:

Մի բան էլ ասեմ. իշխանությունները շատ են ուզում, որ ինչ-որ մեկը ժողովրդին ակտիվացնի: Ժողովուրդն այս հանրաքվեի հանդեպ շատ իներտ է և քանի որ հանրաքվեի մասնակիցների քանակն այնքան քիչ է լինելու, ապա նկարելու համար պետք է հիմք լինի: Գնաք «ոչ» էլ ասեք, «այո» են նկարելու, բայց որպեսզի «այո»-ի որոշ քանակ նկարեն, իշխանություններին պետք է, որ ընդդիմությունը ժողովրդին ակտիվացնի:

Այնուամենայնիվ, ես կողմ եմ ռեալիթի շոուներին, որովհետև դա ճիշտ բան է, բայց որպես ընդդիմություն դեմ եմ դա հիմա անելուն, դրա համար էլ չեմ մասնակցելու»,- ասաց Ա. Կարապետյանը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն էլ Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ միայն տեղյակ է այդ նախաձեռնության մասին, այլև նույնիսկ արդեն մասնակցության հրավեր է ստացել:

«Նախաձեռնությանը դրական եմ վերաբերում, բայց մասնակցելը բարդ է, քանի որ ողջ Հայաստանով այդ գործընթացին մասնակցելը մի փոքր բարդ է: Ես չեմ կարող այդքան ժամանակ տրամադրել: Դեռևս չեմ մերժել առաջարկը, բայց կարծում եմ, որ դժվար կլինի մասնակցելը»,- ասում է Պ.Մակեյանը:

Արմինե Գրիգորյան

Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան