Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ» Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ» «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»


Իշխանության խոստովանությունը հանրաքվեից առաջ

Քաղաքական

«168 ժամ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի մեկնարկից սկսած՝ իշխանությունը հետեւողականորեն առաջ է մղում այն գաղափարը, որ այդ փոփոխությունները խաղաղ իշխանափոխության հնարավորություն են ստեղծում: Այդ մասին ամենաշատը խոսում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, «Այո»-ի քարոզչական շտաբի անդամ Դավիթ Հարությունյանը՝ խաղաղ իշխանափոխության հեռանկարը ներկայացնելով՝ որպես սահմանադրական փոփոխությունների ամենակարեւոր ու դրական հնարավորություններից մեկը:

Դավիթ Հարությունյանն իշխանության քիչ թվով խելացի ներկայացուցիչներից է, եւ հասկանալի է՝ հենց այնպես չի խոսում այդ մասին: «Ոչ»-ի շարժումը հայտարարում է, որ մտադիր է սահմանադրական հանրաքվեն վերածել իշխանության վստահության հանրաքվեի այնպես, որ դրա տապալումը հանգեցնի Սերժ Սարգսյանի հրաժարականին: Անկախ նրանից՝ որքանով է դա իրատեսական կամ ոչ, հասկանալի է՝ նյարդայնացնում է իշխանությանը, ու իշխանությունը ենթագիտակցաբար պայքարում է դրա դեմ: Հենց այդ պայքարի արտահայտությունը պետք է համարել «խաղաղ իշխանափոխության» թեզը:

Այլ կերպ ասած, իշխանությունը հանրությանն ասում է՝ ընդդիմությունը ձեզ առաջակում է իշխանափոխություն՝ հանրաքվեի տապալման միջոցով, որն անիրատեսական է, մենք եւս ձեզ առաջարկում ենք իշխանափոխության հնարավորություն՝ երկարաժամկետ հեռանկարում: Բայց այս «թեզը», գայթակղիչ լինելով հանդերձ, նաեւ ինքնախոստովանություն է այն մասին, որ Հայաստանում խաղաղ իշխանափոխություն հնարավոր չէ, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ իշխանությունն «ինչքան տոկոս ուզի՝ կխփի», իսկ դրա դեմ ընդդիմացողներին կխփի բառի ուղղակի իմաստով: Մարտի 1-ը դրա լավագույն ապացույցն է:

Սա իշխանության բռնազավթման անուղղակի խոստովանություն է, ինչը ով՝ով, բայց Դավիթ Հարությունյանը պետք է որ շատ լավ հասկանա: Ու հիմա ստացվում է, որ այն իշխանությունը, որը խոստովանում է, որ առանց Սահմանադրություն փոխելու՝ իշխանափոխություն հնարավոր չէ, կամ դա չի կարող լինել «խաղաղ», կամավոր նախաձեռնում է մի գործընթաց, որպեսզի դա հնարավոր դառնա: Համաձայնեք, որ ինչ-որ բան այնպես չէ: Եթե իշխանությունն այդքան կարեւորում է խաղաղ իշխանափոխությունը, ապա առնվազն մի քանի հնարավորություն է ունեցել՝ դա թույլ տալու եւ արժանապատիվ հեռանալու համար: Բայց դա չի արել, հակառակը՝ խաղաղ իշխանափոխություն թույլ չտալու համար չի խորշել անգամ արյունահեղությունից:

Հիմա ինչպե՞ս է ստացվել, որ այդ նույն իշխանությունը կամավոր փոխում է Սահմանադրությունը՝ հեռանալու համար: Այս հարցը հնչում է տասնյակ անգամներ ու այդպես էլ բանական պատասխան չի ստանում: Իսկ քանի դեռ չի ստանում, Դավիթ Հարությունյանի քարոզչական այս թեզը հակառակ ազդեցությունն է ունենալու՝ ամեն անգամ հիշեցնելով, որ իշխանությունը Հայաստանում բռնազավթված է, եւ այդ նույն իշխանությունը չի պատրաստվում հեռանալ խաղաղ ճանապարհով: Կամ գուցե Դավիթ Հարությունյանը զբաղվում է ոչ թե քարոզչությամբ, այլ հակաքարոզչությամբ՝ այդպիսով նպաստելով «խաղաղ իշխանափոխությանը»: Դա արդեն իշխանության ներքին խնդիրն է, որը Սահմանադրության ու հասարակության հետ որեւէ առնչություն չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Մխիթարյանի հետ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՀեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՊատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորմանԵղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանԻսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն Մարուքյան