Սոնա Ռուբենյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը. հեռուստատեսային պրեմիերան՝ դեկտեմբերի 5-ին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ կայացել է Սոնա Ռուբենյանի «Ռոմանս» եւ Աստղիկ Սաֆարյանի «Որբուկ» երգերի տեսահոլովակների, ինչպես նաեւ նրանց երգերի խոսքերի հեղինակ Լաուրա Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը, որի կազմակակերպիչն էր ռեժիսոր Արմեն Փիրիմասիհին, հենց նա էլ ստանձնել է երգչուհիների նոր տեսահոլոավկաների ռեժիսորի գործառույթը: Life.panorama.am-ն Աստղիկ Սաֆարյանի «Որբուկ» երգի եւ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակի աշխատանքների մասին արդեն պատմել է, իսկ այսօր խոսել է Սոնա Ռուբենյանի հետ:
Մեզ հետ զրույցում Սոնան պատմեց, որ շատ արագ է ստացվել «Ռոմանս» երգի ստեղծման եւ տեսահոլովակի նկարահանման ընթացքը. «Շատ կարճ ժամանակում իրականացավ «Ռոմանս» երգի հետ կապված համագործակցությունը: Նախ պետք է ասեմ, որ առաջարկը եղավ հենց Արմեն Փիրիմասիհիի կողմից, նա ինձ ցույց տվեց Լաուրա Հովհաննիսյանի գրած «Ռոմանս» երգի երաժշտության հիմքը եւ բառերը, որը ես շատ հավանեցի: Անմիջապես երաժշտության հետագա զարգացման վրա աշխատեցինք ես եւ Նիկ Եգիբյանը, իսկ ավելի ուշ արդեն նկարահանվեց տեսահոլովակը: Ի դեպ, պետք է ասեմ, որ տեսահոլովակի սյուժետային մասը նկարահանվել է առանց ինձ, երբ ես համերգներով գտնվում էի ԱՄՆ-ում, իսկ երբ վերադարձա, նկարահնվեց նաեւ իմ տեսարանները. տեսահոլովակի վերջնական տեսքը դիտելիս հասկացա, որ բոլոր սպասումներս արդարացան»,- նշեց երգչուհին:
Շարունակությունը՝ այստեղ: