Ֆինլանդացի գիտնականները պարզել են մարդու համար քնի օպտիմալ տևողությունը, ընդ որում կանայք տղամարդկանց համեմատ պետք է միջինը 5 րոպե շուտ արթանան:
Ուսումնասիրությունը հիմնված է տարբեր ընկերությունների աշխատակիցների` բժշկական տեղեկագիր վերցնելու քանակի վրա: Պարզվել է, որ օրական 7-8 ժամ քնող մարդիկ բժշկական տեղեկագիր ավելի շատ են վերցրել, քան նրանք, ովքեր գիշերը քիչ են քնել (տարվա մեջ 5-9 օր քիչ):
Փորձի արդյունքները ցույց են տվել, որ քնի օպտիմալ տևողությունը տղամարդկանց համար կազմում է 7 ժամ 42 րոպե, իսկ կանանց համար` 4 րոպե քիչ` 7 ժամ 38 րոպե: Ըստ ֆինլանցադի գիտնականների` միջինը այդքան ժամանակ է պետք քնել` ուժերը վերականգնելու և արթնանալուց հետո թարմ լինելու համար: