Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորմանը
ՔաղաքականԲելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ։ Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մտքեր փոխանակել բանակցային գործընթացի շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը և Լամբերտո Զանիերը համակարծիք էին, որ հիմնախնդիրը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում: Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերն անդրադարձել են Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին: