ԵԱՀԿ ԱԳ նախարարների հայտարարությունն ապտակ էր Ադրբեջանի իշխանություններին. ԱԺ փոխնախագահ
ՔաղաքականԵԱՀԿ արտգործնախարարների հայտարարությունը շատ կարևոր էր և ապտակ էր Ադրբեջանի իշխանություններին և նրանց վարած քաղաքականությանը: Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այն, որ ԵԱՀԿ նախարարները հայտարարում են, որ Մինսկի խմբի ձևաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է, դա ապտակ էր Ադրբեջանի իշխանություններին»,- նշեց Էդուարդ Շարմազանով:
Շարմազանովը հավելեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ընդունելի ձևաչափը բանակցություններով առաջ ընթանալն է: Թե ադրբեջանական կողմն ինչ կասի, դա արդեն Ալիևը և իր գործընկերները թող պատասխանեն: Խնդիրը չունի ռազմական լուծում: