Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Ինչու՞ են իրականում մարդիկ վաճառվում կամ մի կտոր հաց տամ՝ (...)

Որքան մոտենում է սահմանադրական հանրաքվեի օրը, այդքան բազմապատկվում են խոսակցություններն ընտրակեղծիքների, ընտրակաշառքների և այլնի շուրջ: Քիչ չեն սոցիալական գովազդները կամ հորդորները, թե ընտրակաշառք մի վերցրեք:  Սոցցանցերում օգտատերերից ոմանք անգամ հրապարակային հայհոյանք-երդումներ են դնում ընտրակաշառք վերցնողների նկատմամբ (նման վերաբերմունքով ոչնչով չեն տարբերվում ընտրությունը կեղծել պատրաստվողների գաղափարաբանությունից): Հետայսու սին են նաև այն պնդումները, թե մի վաճառիր երեխաներիդ ապագան հինգ հազար դրամով: Մի ժամանակ ես էլ էի չափազանց լուրջ վերաբերվում ընտրակաշառք երևույթին (չկարծեք, թե հիմա վերաբերմունքս փոխել եմ, բայց փորձենք հասկանալ):

Ընտրակաշառք վերցնողներ կլինեն Հայաստանում այնքան ժամանակ, քանի դեռ տիրապետող է սոցիալական այս վիճակը: Ոչինչ չի փոխվի, քանի դեռ շատ ու շատ ընտանիքների համար այդ հինգ հազարը օրվա հացի կամ ամսվա լույսի վարձի մի մասի լուծումն է: Մարդիկ թքած ունեն իրենց երեխաների ապագայի վրա էլ, պետության ապագայի վրա էլ: Ու այստեղ մարդ-պետություն հարաբերակցությունը աշխատում է ճշգրիտ մեխանիզմի նման: Բացատրեմ, թե ինչպես: Տնտեսագիտության մեջ ընդունված է, որ ընթացիկ (կարճաժամկետ հատվածում) խնդիրների հախուռն և արագ կարգավորումը հանգեցնում է բարդությունների երկարաժամկետ հատվածում: Հիմա ի՞նչ է անում մեր կառավարությունը կամ ի՞նչ են արել նախորդները: Հաջորդ ամսվա թոշակները կամ աշխատավարձերը տալու համար ինչ տեսակի վարկ ասես չեն վերցրել, հայտնի վարկատեսակներից միայն բնակարանի վերանորոգման վարկ չեն կարողացել վերցնել, այն էլ կվերցնեին, եթե, ասենք, Համաշխարհային բանկին կարողանային համոզեին, որ ամբողջ 30.000 քկմ-ով Բաքսի են տեղադրելու: Ու ի՞նչ: Երկարաժամկետ հատվածում ազգս տվայտվելու է վարկերի բեռի տակ ու վաղուց արդեն համաշխարհային վարկային շուկայում սև ցուցակում ենք: Իհարկե, նման գործելաոճ որդեգրած կառավարություններին բացարձակ չի հետաքրքում, թե հետո ով է տալու այդ վարկերը: Կարևորը՝ օրվա հարց լուծեն ու սոցիալական բունտ չառաջանա:

Հիմա նույն մտայնությունն է նաև հինգ հազար վերցնողի մոտ, ում բացարձակ հետաքրքիր չէ, թե միջնաժամկետ կամ երկարաժամկետ հատվածում ով կբռնաբարի իրեն: Միևնույնն է, ինքը բռնաբարվողն է, ու իրենից անցնում է բռնաբարվելը: Մնացածն արդեն մի քիչ կոպիտ, թե մի քիչ մեղմ` իրերի էությունը չի փոխում: Իր համար կարևորն այն է, որ երեք կամ հինգ տարվա կտրվածքով ինքը կամ իր երեխան մեկ օր կուշտ մտավ անկողին, ու ինքն  էլ այդ կերպ լուծեց իր սերունդի առջև ծառացած կենսական խնդիրը: Իհարկե, այստեղ տեղին կլիներ հիշատակել հայկական ավանդական փողոցային առածն առ այն, թե մի կտոր հաց տամ …, բայց կխուսափենք նման կոշտ բնութագրումներից:

Հետաքրքիր է նաև մեկ այլ մոտիվացիա, որը ստիպում է մարդկանց կաշառք վերցնել, տվյալ դեպքում` ընտրակաշառք: Մարդիկ ընտրակաշառք վերցնում են թեկուզ և այն բանի համար, որ իրենց քուչի Կուռաժ Աբուլիկի մոտ ընդդիմադիրի կամ քաղաքացու տպավորություն չթողնեն, թե չէ քի՞չ փորձանք կարող է գալ դրանից հետո:

Կաշառքը կա այնքան ժամանակ, որքան կա մարդկային հասարակությունը, իսկ Հայաստանում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ, ինչպես վերը նշվեց, կա այս սոցիալական վիճակը, տիրապետող է այս օրերի անկիրթ գաղափարաբանությունը, քանի դեռ մարդիկ ընտրության են գնում ոչ թե գիտակցված ու ծրագրերի համար, այլ հինգ հազարի և ասֆալտ փռելու ջրբաժանից ելնելով:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան