Երևան, 26.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ» Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ» «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»


Հայաստանի Հանրապետության միակ երաշխավորը զարգացող Հայաստանի Հանրապետությունն է եւ իր մարտունակ բանակը. Խաչատուր Քոքոբելյան

Հարցազրույց

Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը թերեւս ամենաարդիական ու վտանգավոր հարցերից մեկն է, որը Հայաստանին մտահոգության լուրջ տեղիք է տալիս, ինչի շուրջ էլ Orer.am-ը զրուցեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ: «Արդարությունը պահանջում է ասել, որ պատմության ողջ ժամանակահատվածում, երբ ռուս-թուրքական հարաբերությունները եղել են շատ ջերմ կամ շատ լարված, Հայաստանը միշտ տուժել է: Եթե վերցնենք վերջին մեկ դարը եւ վերլուծենք փաստերն ու զարգացումները, ապա պարզ կտեսնենք, որ մենք միշտ տուժել ենք: Շատ տեղին է նշել, որ այն արհեստական ռուս-թուրքական մերձեցումները, որոնք մերթ ընդ մերթ տեղին էին ունենում տարբեր բարձր մակարդակներով, շատ արագ պայթեցին»,- նկատում է պատգամավորը՝ անդրադարձ կատարելով ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններին:

« Տարածաշրջանում ռուս-թուրքական շահերն առանցքային շատ խնդիրների հետ կապված ուղղակի իրարամերժ շահեր են: Իհարկե, կա ռուս-թուրքական տնտեսական առեւտուր՝ սկսած զբոսաշրջությունից ավարտած մյուս ոլորտներով, սակայն անգամ այս պարագայում ռուսական ինքնաթիռը խոցելու հրամանն արձակելուց առաջ թուրքական իշխանությունները դա հաշվի առել էին: Կցանկանայի նշել նաեւ գազի գործոնը, սա այն քիչ դեպքերից է, որն ի շահ ռուսների չի գործում: Քանի որ գազային շուկաներում Ռուսաստանն աստիճանաբար կորցնում է դրանք, այս պարագայում Թուրքիան գազի մատակարարման այլընտրանքային խնդիրներ է լուծում նույն Իրանի հետ եւ, բնականաբար, նրանք ռուսական գազի խնդիր չեն ունենա: Այդ մասին արդեն խոսվում է եւ կարծում եմ՝ այդ գործընթացը հեռու ապագայում չէ»,- ասաց նա:

Խոսելով արտաքին քաղաքական շահերի մասին՝ պարոն Քոքոբելյանը նշեց , որ Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը ինչ-որ չափով մեղմացրեց Ռուսաստանի վիճակը, քանի որ ռուս-ուկրաինական ծանր հարաբերություններից եւ ողջ քաղաքակիրթ աշխարհին հակադրվելուց հետո Ռուսաստանը մեկուսացել էր քաղաքական մեծ թատերաբեմում՝ այս պարագայում Սիրիան նրա համար ելք էր, նաեւ միջոց, որ Ռուսաստանը փորձի ցույց տալ, որ միջազգային խաղացող է: «Այդ առումով Ռուսաստանին շատ բան հաջողվեց, սակայն Ռուսաստանն այսօր այն տնտեսական վիճակում չէ, որ կարողանա լայնամասշտաբ ու երկարաժամկետ ծախսեր կատարել Սիրիայի տարածքում: Արեւմտյան պարբերականները հրապարակել էին այդ թվերը, եւ կարծում եմ, որ փորձագետների գնահատականներից հետո նույն Ռուսաստանի քաղաքացիները հետեւություններ կանեն ու կհասկանան, թե իրականում ինչ ծախսեր են իրականացվում Սիրիայում: Գոնե վերջին քսան տարում նման ծանր վիճակ չեմ հիշում տնտեսական առումով, որում Ռուսաստանը հայտնված լիներ: Տնտեսության մեջ խնդիրը միայն արժույթի արժեզրկումը չէ, շատ էական են նաեւ սպասումները: Այսօր ռուսական տնտեսության համար սպասումներն են, որ շատ քիչ են: Սպասումներն են, որ ձեւավորում են տնտեսության զարգացումը»,- ասաց պատգամավորը:

Անդրադարձ կատարելով ռուս-թուրքական սրացումների ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Խաչատուր Քոքբելյանը նշեց. «Ինչ վերաբերում է այս ֆոնին հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումներին, ապա կարող եմ ասել, որ բնական է, որ Թուրքիան միշտ էլ եղել է Ադրբեջանի անմիջական աջակիցը: Տեղին եմ համարում նշել, որ Ռուսաստանը երբեք չխորշեց զենք վաճառել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ ունենալով հայ-ռուսական բարեկամության 1997 թվականին ստորագրած պայմանագիրը, որի երրորդ կետով պարզապես արգելվում է, որ կողմերը հակառակորդին զենք տրամադրեն՝ դա կլինի վաճառքով, թե այլ կերպ: Այսօր Ռուսաստանը շարունակում է Թուրքիայի հետ համատեղ սնել Ադրբեջանին: Ադրբեջանը զենքի ձեռքբերման ցուցանիշներով եվրոպական մայր ցամաքում երկրորդն է Մեծ Բրիտանիայից հետո: Ի դեպ, ձեռք բերված զինամթերքի 80%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, այսինքն՝ մի կողմից Ռուսաստանը Թուրքիայի հետ միասին զինում է Ադրբեջանին, բնականաբար, այդ զենքերն ուղղված չեն Վրաստանի կամ այլ երկրի դեմ, դրանք ուղղակիորեն ուղղված են ՀՀ եւ ԼՂՀ-ի դեմ: Այս պարզ ճշմարտությունները կոծկելը ես անթույլատրելի եմ համարում, ինչը երբեմն փորձում են անել որոշ քաղաքական գործիչներ: Հայ-ադրբեջանական սահմանի այսօրվա լարումը ես չեմ կապում ռուս-թուրքական հարաբերությունների հետ, որովհետեւ դեռ անցած տարվա օգոստոսին լայնամասշտաբ գործողություններ էին սկսվել սահմանի գրեթե ողջ երկայնքով, եւ այդ ժամանակ ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես ժողովուրդն է ասում, շոկոլադային էին: Իհարկե, ռուս-թուրքական հարաբերությունների լարումը եւս կարող է ազդեցություն ունենալ, սակայն այս պարագայում »:

Ինչպես նշում է պատգամավորը, միակ բանը, որ Հայաստանի Հանրապետությունն այս պարագայում պետք է անի եւ անում է, առավելագույնս չեզոքության պահպանումն է ռուս-թուրքական հարաբերություններում: «Բազմիցս ասել եմ ու կուզեի նորից հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության միակ երաշխավորը զարգացող Հայաստանի Հանրապետությունն է եւ իր մարտունակ բանակը: Հիշենք, որ երբ տանկից կրակ արձակվեց, մենք որեւէ արձագանք չտեսանք ռուսական կողմից, իսկ տեղի ունեցածն աննախադեպ էր, քանի որ առաջին անգամ նման զինտեխնիկա օգտագործվեց խաղաղ ժամանակ: Ռուսաստանն այս քայլով ցույց է տալիս, որ չի ցանկանում կոշտ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանին, այսինքն՝ Ադրբեջանից սպասելիք ունի: Գաղտնիք չէ, որ Լավրովի վերջին այցելության ժամանակ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռուսական տարբերակը: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա այս անգամ եւս ադեկվատ արձագանք չարեցին, որն էլ հանգեցնում է Ադրբեջանի սանձարձակ քայլերի ավելացմանը: Այսօր սահմանին ապրող ցանկացած մարդ սպասում է պայթյունի եւ կրակոցի, եթե այսպես շարունակվի, ապա գործողությունները կտանեն նրան, որ ողջ Կովկասում լայնամասշտաբ կրակ կբռնկվի եւ այս հատվածը կդառնա մոլորակի ամենատաք կետերից մեկը»,- ասաց պատգամավորը:

Սոսե Չանդոյան

Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանըԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմաններըՍեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհWildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցումՎրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորություններըՎճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյունԵգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղելԹրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The TimesԱդրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսելՄայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներԹուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքըԱրկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ ՇարմազանովԳերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե»Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե»Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք ՉալաբյանՊատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա ՍողոմոնյանՌուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր ԱվետիսյանԳեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր ԱվետիսյանReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներինՆավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան