Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի Հանրապետության միակ երաշխավորը զարգացող Հայաստանի Հանրապետությունն է եւ իր մարտունակ բանակը. Խաչատուր Քոքոբելյան

Interview

Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը թերեւս ամենաարդիական ու վտանգավոր հարցերից մեկն է, որը Հայաստանին մտահոգության լուրջ տեղիք է տալիս, ինչի շուրջ էլ Orer.am-ը զրուցեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ: «Արդարությունը պահանջում է ասել, որ պատմության ողջ ժամանակահատվածում, երբ ռուս-թուրքական հարաբերությունները եղել են շատ ջերմ կամ շատ լարված, Հայաստանը միշտ տուժել է: Եթե վերցնենք վերջին մեկ դարը եւ վերլուծենք փաստերն ու զարգացումները, ապա պարզ կտեսնենք, որ մենք միշտ տուժել ենք: Շատ տեղին է նշել, որ այն արհեստական ռուս-թուրքական մերձեցումները, որոնք մերթ ընդ մերթ տեղին էին ունենում տարբեր բարձր մակարդակներով, շատ արագ պայթեցին»,- նկատում է պատգամավորը՝ անդրադարձ կատարելով ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններին:

« Տարածաշրջանում ռուս-թուրքական շահերն առանցքային շատ խնդիրների հետ կապված ուղղակի իրարամերժ շահեր են: Իհարկե, կա ռուս-թուրքական տնտեսական առեւտուր՝ սկսած զբոսաշրջությունից ավարտած մյուս ոլորտներով, սակայն անգամ այս պարագայում ռուսական ինքնաթիռը խոցելու հրամանն արձակելուց առաջ թուրքական իշխանությունները դա հաշվի առել էին: Կցանկանայի նշել նաեւ գազի գործոնը, սա այն քիչ դեպքերից է, որն ի շահ ռուսների չի գործում: Քանի որ գազային շուկաներում Ռուսաստանն աստիճանաբար կորցնում է դրանք, այս պարագայում Թուրքիան գազի մատակարարման այլընտրանքային խնդիրներ է լուծում նույն Իրանի հետ եւ, բնականաբար, նրանք ռուսական գազի խնդիր չեն ունենա: Այդ մասին արդեն խոսվում է եւ կարծում եմ՝ այդ գործընթացը հեռու ապագայում չէ»,- ասաց նա:

Խոսելով արտաքին քաղաքական շահերի մասին՝ պարոն Քոքոբելյանը նշեց , որ Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը ինչ-որ չափով մեղմացրեց Ռուսաստանի վիճակը, քանի որ ռուս-ուկրաինական ծանր հարաբերություններից եւ ողջ քաղաքակիրթ աշխարհին հակադրվելուց հետո Ռուսաստանը մեկուսացել էր քաղաքական մեծ թատերաբեմում՝ այս պարագայում Սիրիան նրա համար ելք էր, նաեւ միջոց, որ Ռուսաստանը փորձի ցույց տալ, որ միջազգային խաղացող է: «Այդ առումով Ռուսաստանին շատ բան հաջողվեց, սակայն Ռուսաստանն այսօր այն տնտեսական վիճակում չէ, որ կարողանա լայնամասշտաբ ու երկարաժամկետ ծախսեր կատարել Սիրիայի տարածքում: Արեւմտյան պարբերականները հրապարակել էին այդ թվերը, եւ կարծում եմ, որ փորձագետների գնահատականներից հետո նույն Ռուսաստանի քաղաքացիները հետեւություններ կանեն ու կհասկանան, թե իրականում ինչ ծախսեր են իրականացվում Սիրիայում: Գոնե վերջին քսան տարում նման ծանր վիճակ չեմ հիշում տնտեսական առումով, որում Ռուսաստանը հայտնված լիներ: Տնտեսության մեջ խնդիրը միայն արժույթի արժեզրկումը չէ, շատ էական են նաեւ սպասումները: Այսօր ռուսական տնտեսության համար սպասումներն են, որ շատ քիչ են: Սպասումներն են, որ ձեւավորում են տնտեսության զարգացումը»,- ասաց պատգամավորը:

Անդրադարձ կատարելով ռուս-թուրքական սրացումների ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Խաչատուր Քոքբելյանը նշեց. «Ինչ վերաբերում է այս ֆոնին հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումներին, ապա կարող եմ ասել, որ բնական է, որ Թուրքիան միշտ էլ եղել է Ադրբեջանի անմիջական աջակիցը: Տեղին եմ համարում նշել, որ Ռուսաստանը երբեք չխորշեց զենք վաճառել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ ունենալով հայ-ռուսական բարեկամության 1997 թվականին ստորագրած պայմանագիրը, որի երրորդ կետով պարզապես արգելվում է, որ կողմերը հակառակորդին զենք տրամադրեն՝ դա կլինի վաճառքով, թե այլ կերպ: Այսօր Ռուսաստանը շարունակում է Թուրքիայի հետ համատեղ սնել Ադրբեջանին: Ադրբեջանը զենքի ձեռքբերման ցուցանիշներով եվրոպական մայր ցամաքում երկրորդն է Մեծ Բրիտանիայից հետո: Ի դեպ, ձեռք բերված զինամթերքի 80%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, այսինքն՝ մի կողմից Ռուսաստանը Թուրքիայի հետ միասին զինում է Ադրբեջանին, բնականաբար, այդ զենքերն ուղղված չեն Վրաստանի կամ այլ երկրի դեմ, դրանք ուղղակիորեն ուղղված են ՀՀ եւ ԼՂՀ-ի դեմ: Այս պարզ ճշմարտությունները կոծկելը ես անթույլատրելի եմ համարում, ինչը երբեմն փորձում են անել որոշ քաղաքական գործիչներ: Հայ-ադրբեջանական սահմանի այսօրվա լարումը ես չեմ կապում ռուս-թուրքական հարաբերությունների հետ, որովհետեւ դեռ անցած տարվա օգոստոսին լայնամասշտաբ գործողություններ էին սկսվել սահմանի գրեթե ողջ երկայնքով, եւ այդ ժամանակ ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես ժողովուրդն է ասում, շոկոլադային էին: Իհարկե, ռուս-թուրքական հարաբերությունների լարումը եւս կարող է ազդեցություն ունենալ, սակայն այս պարագայում »:

Ինչպես նշում է պատգամավորը, միակ բանը, որ Հայաստանի Հանրապետությունն այս պարագայում պետք է անի եւ անում է, առավելագույնս չեզոքության պահպանումն է ռուս-թուրքական հարաբերություններում: «Բազմիցս ասել եմ ու կուզեի նորից հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության միակ երաշխավորը զարգացող Հայաստանի Հանրապետությունն է եւ իր մարտունակ բանակը: Հիշենք, որ երբ տանկից կրակ արձակվեց, մենք որեւէ արձագանք չտեսանք ռուսական կողմից, իսկ տեղի ունեցածն աննախադեպ էր, քանի որ առաջին անգամ նման զինտեխնիկա օգտագործվեց խաղաղ ժամանակ: Ռուսաստանն այս քայլով ցույց է տալիս, որ չի ցանկանում կոշտ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանին, այսինքն՝ Ադրբեջանից սպասելիք ունի: Գաղտնիք չէ, որ Լավրովի վերջին այցելության ժամանակ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռուսական տարբերակը: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա այս անգամ եւս ադեկվատ արձագանք չարեցին, որն էլ հանգեցնում է Ադրբեջանի սանձարձակ քայլերի ավելացմանը: Այսօր սահմանին ապրող ցանկացած մարդ սպասում է պայթյունի եւ կրակոցի, եթե այսպես շարունակվի, ապա գործողությունները կտանեն նրան, որ ողջ Կովկասում լայնամասշտաբ կրակ կբռնկվի եւ այս հատվածը կդառնա մոլորակի ամենատաք կետերից մեկը»,- ասաց պատգամավորը:

Սոսե Չանդոյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia